Ուղիղ մի շաբաթ առաջ գործի տեղը նստած էի, հեռախոսն էլ ձեռքիս էր, էրեխեքի
սմս-ներին էի պատասխանում ձեռքի հետ։ Անտոնը նայեց-նայեց, չդիմացավ ու
ասեց.
-Կարո՞ղ ես գոնե մի րոպե առանց հեռախոսի մնալ։
-Հա՛,- ասացի,-
գիտե՞ս, ուզում եմ ընդհանրապես անջատել տամ հեռախոսս, ֆեյսբուքն էլ
ապաակտիվացնել ու ընդանրապես էլ չշփվել մարդկանց հետ էդ միջոցներով։
Մնաց-մնաց, ասաց.
-Դու հոգեբանական խանգարում ունես հաստատ։
-Գոնե դու հոգեբան մի խաղա գլխիս։
-Ինչի՞։
-Որովհետև չեմ սիրում, որ մարդիկ իրենց հոգեբանի տեղ են դնում ու անկապ «դիագնոզներ» շռայլում։
-Ես էլ։ Լսի, բայց ես չեմ պատկերացնում քեզ առանց հեռախոսի,- սկսեց ծիծաղել։
-Դե խնդիրն էլ հենց դրանում ա. կախվածություն եմ ձեռք բերել ու ազատվել եմ ուզում…
Մի
խոսքով՝ կատակի տվեցինք, անցավ։ Մի քանի ժամ անց հեռախոսս անհետացավ։ Էդ
խոսակցությունից հետո ձեռքիցս ցած էի դրել, հավանաբար սեղանին։ Ոչ մի կերպ
չիմացանք՝ ո՞վ թռցրեց, ո՞նց թռցրեց… Սկսեցինք լսարանը տակնուվրա անել, բայց
ապարդյուն… Ու էդպես սիրելի հեռախոսիս հրաժեշտ տվեցի։
Մի քանի օր անց գնացի նոր հեռախոս վերցնելու… էրեխեքը վերջապես կարողացան համոզել, որ այֆոն
վերցնեմ, լավ առիթ էր ստեղծվել համոզելու։ ։)) Ես էլ ուրիշ տարբերակ
չունեի, քանզի իմ սիրելի պարզ ու հասարակ հեռախոսից այլևս վաճառքում չկար։
։(
Իմ բախտից էր, թե ինչ, պարզվեց, որ ափգրեյդս տվել էին Վալին, ու ինքն իր հեռախոսը փոխել էր վերջերս՝ չիմանալով, որ իմ ափգրեյդն են խլում ինձնից՝ առանց ինձ հարցնելու։ ։( Առանց ափգրեյդի շատ թանկ կնստեր վրաս…
Վաճառողուհին սկսեց այֆոն գնելու նոր միջոցների մասին տեղեկացնել, ընդհատեցի ջղայնացած ու ասացի, որ էլ ոչ իրենց այֆոնն
եմ ուզում, ոչ էլ ընդհանրապես սերվիզը։ Զզվում եմ խաբված լինելու
կարգավիճակում հայտնվելուց… Հեռախոսս անջատել տվեցի ժամանակավոր, ու դուրս
եկանք։
Ու հիմա անհեռախոս եմ մնացել։ Որ ասեմ՝ կարիքը շատ եմ զգում, սուտ կլինի։ Քիչ առաջ էլ ֆեյսբուքը ապաակտիվացրեցի։ Գնում եմ արձակուրդի, բայց ԿՄ-ն էլ ա հետս գալիս։ ։) Թե չալարեմ, ընթացքում էստեղ կխզբզեմ։
No comments:
Post a Comment