Saturday, May 9, 2009

Անկապ

Օ՜ֆ, էս շոգը ե՞րբ ա անցնելու: Խելքս գլուխս չի գալիս դաս անելու:
Նստել եմ մահճակալիս, պատուհանը բացել, բայց հովի փոխարեն տաք օդ ա գալիս: Լափթոփի տաքությունն էլ մի կողմից ա ճնշում, բայց առանց դրա չեմ կարում: Չարենցի «Երկիր Նայիրին» է կողքս կիսաբաց դրված, սպասում է, որ թերթեմ իրեն, բայց ուղեղս չի ընկալում ոչինչ:

Վալը նստած խելոք քիմիա ա պարապում, Հովոն ականջակալները ականջներին չգիտեմ ինչ ա լսում...
Վալին ասում եմ՝ արի գնանք ծով, գոնե իրիկվա կողմ, ասում ա՝ պապան չի տանի: Ա՛յ քշել իմանալն էստեղ ա պետք, որ իմանայի, գլուխս կառնեի ու կգնայի տնից: Էլ ինչի եմ իրանց ասում:

Անյուտն ընկեր ունի ու ենթարկվում ա նրան, ասում ա՝ կամ պիտի ենթարկվես, կամ էլ մենակ մնաս: Հմմմ...

Քիչ առաջ օրագիրս էի կարդում, մի քանի մարդկանց անուններ ընկան աչքովս, որոնց մասին մոռացել էի... Հիշեցի էդ ժամանակները, ինչ լավ օրեր էին, բայց հիմա ոնց-որ չկան իրանք, առանց իրանց էլ վատ չի: Մի պահ մտածում էի, տեսնես կգա՞ ժամանակ, որ էն մարդիկ, ում հետ հիմա շփվում եմ, կդառնան անկարևոր ու իրենց պակասությունը չեմ զգա...

Պապան եկավ: Մուծումներն անելու ժամանակն ա: Ամենաչսիրելի պահը... բոլորի բիլերը հերթով հիմա պիտի մուծեմ:

Հետաքրքիր ա կյանքը: :) Վալն էլ ասում ա՝ ձանձրալի ա:

No comments: