Monday, May 4, 2009

:(

Առավոտ հազիվ պոկվեցի անկողնուցս, պատրաստվեցի, էլի ութին դուրս եկանք տանից, Արտյոմի մուսթանգով էինք, ուղիղ մի ժամ տևեց գնալը, այնինչ սովորաբար մեքենայով քսան-քսանհինգ րոպե է տևում, մանավանդ երբ Արտյոմն է քշողը:
Հասցրեցի Շահան Շահնուրի պատմվածքներից մեկն ավարտին հասցնել մեքենայի մեջ, երևի խցանումն ինձ համար էր առաջացել... Ինչևիցե... Վալից հաղորդագրություն ստացա, որ Սեդայի մայրը մահացել է: Միանգամից էդ կնոջ ծիծաղկոտ դեմքն աչքիս առաջ եկավ ու աչքերս լցվեցին: Մինչ Արտյոմն ու Արմը փորձում էին գուշակել, թե ռադիոյով հնչող երգն ինչական է, ես զբաղված էի արցունքներս թաքցնելով:

Արմի հետ գնացինք խանութ, հետո գրադարան, մի քանի բան գրեցի ու վազեցի քիմիա լսելու:
Ընդմիջման ժամանակ Մելինեն եկավ, որոշեցինք, թե ով ինչ է ասելու փշալարերի մասին ու գնացինք դասի:
Կարելի է ասել լավ անցավ. ես ընդհանրապես խոսել չեմ սիրում հանդիսատեսի առջև, բայց էսօր միացել էի ու չէի անջատվում...
Հիմա գրադարանում եմ:
...Մի կին կար, որ միշտ ասում էր՝ գանգս ցավում է, իսկ մարդիկ ծիծաղում էին...ախր գանգը ո՞նց կցավա:
Հիմա իմ գանգն է ցավում, աչքերս խոռոչներից ուզում են դուրս գալ, իսկ ես ուզում եմ մի պահ վերանալ էս աշխարհից կամ գոնե միանգամից հայտվել տանն ու մի քիչ քնել...

No comments: