Monday, May 11, 2009

Էսօր ուզում էի դուրս գալ տնից, գնալ մի տեղ, ուր մարդ չկա ու հանգստանալ... Նորից Վալին ասացի՝ արի մի քանի ժամով զբոսայգի գնանք, էն էլ դաս էր անում, չհամաձայնվեց: Հետո էլ ինքն էր ուզում գնալ, ես հավես չունեի: Արմենուհին եկավ երեկոյան, ահագին զրուցեցինք:
Էս շաբաթն ահավոր ծանր շաբաթ է լինելու երկուսիս համար էլ, հուսով եմ, որ ամեն ինչ լավ կընթանա:

Ինձ թվում էր՝ մի հոգու վիրավորել եմ: Պատրաստ էի ներողություն խնդրել, բայց ձգձգվեց, իսկ հետո զգացի, որ ճիշտ էի արել: Ուղղակի մարդ պիտի իր չափ ու սահմանն իմանա: Էդքան բան:

Էլի սկսել եմ հիասթափվել մարդկանցից: Մանավանդ, երբ սուտ են խոսում ու իրենց թվում է՝ իրենց կարելի է, խոսելս էլ չի գալիս: Լիզան ասում էր՝ ինչքան շատ մարդկանց եմ ճանաչում, էնքան շատ ժամանակ եմ ուզում անցկացնել շներիս հետ: Շուն եմ ուզում: Ափսոս սեփական տուն չունենք:

Առավոտ էլ տրամադրությունս ահավոր էր: Մամայի հետ էլ ջղայնացած խոսեցի, ապշեց: Վալը միանգամից նախատեց ինձ: Ճիշտ արեց: Չի կարելի ուրիշի պատճառով հարազատ մարդու վրա հերսը թափել, բայց ի՞նչ անեմ...

Պապան փորձում էր վերջնական որոշում կայացնել մի հարցի շուրջ: Ես իմ տեսակետը մամային հայտնել էի մի շաբաթ առաջ: Շատ զարմացա, որ մաման պապային հայտնեց այդ մասին: Ես չէի ուզում ասել. գիտեի, որ կվշտացնեմ նրան իմ տեսակետով: Բայց ինչ արած. երեխեքի կարծիքն էր ուզում իմանալ, մաման էլ ասաց: Որոշում կայացնողն ինքն է. իր ասածն օրենք է: Մի կողմից համամիտ եմ պապայի հետ, մյուս կողմից էլ ախր էդպես մինչև ե՞րբ:

No comments: