-Եթե հնարավորություն ունենայի կյանքս նորից սկսելու, կգայի կհասնեի էդ կետին ու էնպես կանեի, որ իրա հետ չծանոթանայի, որ ինքն իմ կյանքում չլիներ։
Լսելուց ու մի փոքր մտածելուց հետո ասացի.
-Չէ՜, ես տենց չէի անի։ Ինչ էլ լինի, իրան չէի ջնջի իմ կյանքից, որովհետև,- կանգ առա, ասելու կարիք չկար, ավելի լավ է՝ չիմանային ինչու։ Հետո անմիջապես շարունակեցի,- Գիտե՞ս՝ ես ում կջնջեի, այ --ին կջնջեի։ Ոչ թե իմ կյանքից, այլ աշխարհի երեսից, ու ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ։
Ծիծաղեցին վրաս։ Մի պահ մտածեցի ասածիս մասին ու վախեցա։
-Վայ, ինչ եմ ասում։ Չէ՛, իրան էլ չէի ջնջի, թող ապրի էլի։ Կարող ա երջանկացնի։Աստված ոնց որ կամենա...
Ախր ինքն իմ կյանքում չկար։ Թե ինչի ուզեցա աշխարհի երեսից վերացնել խեղճին, չգիտեմ։ Համ էլ խոսքը գնում էր իմ սեփական կյանքը տնօրինելու, նրա մեջից մարդկանց ջնջել-ավելացնելու, ոչ թե ուրիշի՝ աշխարհում լինել-չլինելու հարցը լուծելու մասին։
Ինչ լավ ա, որ հենց էդ պահին որոշեցի չջնջել։ Գնալով համոզվում եմ, որ էդ արարածն ինձ ընդհանրապես չի խանգարում, հետո ի՞նչ, որ ես իրեն տեսնելով տեսնել չեմ ուզում։
No comments:
Post a Comment