Sunday, July 4, 2010

Է՜հ

Խոսում էինք, աչքերս լցվեցին։ Գլուխս կախեցի, որ չնկատի, բայց հավանաբար նկատեց ու ոչինչ չասաց, իսկ ես փակվեցի սենյակում ու արցունքներիս ազատություն տվեցի։ Ամեն մարդ իր մեջ պիտի սխալը գտնի։ Չնայած էն օրը երեխեքն ինձ համոզում էին, որ էդպես չի... Իբր ես ուրիշի սխալներն էլ եմ իմ վրա վերցնում...

Խոսում էինք։ Ասաց, որ ես էսպիսի բան եմ ասել։ Չկարողացա ինձ պահել ու բարձր տոնով սկսեցի խոսել ու բացատրել, որ էդպես չի։ Նայեց ու ոչինչ չասաց։ Իսկ ես կնախընտրեի, որ ինքն ինձ նախատեր ձայնս բարձրացնելու համար։ Սաղ գիշեր տանջվում էի դրա համար։
Եթե Վալը լիներ, անպայման նկատողություն կստանար... Դրա համար էն օրն ասեց. «Ինչի՞ որ Նարինը մի բան ա անում, չեք ջղայնանում, իսկ որ ես էդ նույն բանն անեմ, պատերազմ կսարքեք»։

No comments: