Sunday, January 1, 2012

Նոր Տարի

Օրվա վերջում, երբ դեռ մի ժամ կար Նոր Տարվան, ուզում էի վերարկուս հագնել ու տնից դուրս գալ՝ տարին դիմավորելու մի մարդու հետ, որ վերջերս շատ ա հոգեհարազատ դարձել։ Գիտեի, որ ինքը միայնակ ա զգում ու համոզված եմ, որ իմ ներկայությունից անկեղծորեն կուրախանար, ու ես էլ պակաս ուրախ չէի դիմավորի տարին… Ուղղակի կնստեինք ինչ-որ մի տեղ ու կզրուցեինք,  կամ թեկուզ լուռ կնստեինք՝ ամենքս տարված մեր հեռախոսներով։ Բայց ինձ մի բան հետ պահեց, ու ես տնից դուրս չեկա, ու Նոր Տարին դիմավորեցի տնեցիների հետ։ Երևի գիտակցությունս էր, կամ եսիմ ինչ… Ու զգացի, որ ես ազատ մարդ չեմ ու ինչ-որ տեղ լավը չեմ, որ իմանալով հանդերձ, որ կարող էի էդ մարդուն ուրախացնել՝  իր կողքին լինելով, բայց ես էդ չարեցի ու մի տեսակ աչքիցս ընկա։
Ինքը հաստատ էդպես չէր վարվի ինձ հետ։ Վերջերս, ու շատ հաճախ, ինձ թվում ա, թե նման մտերիմ դեռ չեմ ունեցել։ Ամեն անգամ ինձ զարմացնում ա իր անշահախնդրությամբ, ազնվությամբ, թունդ ընկերասիրությամբ և այլն, ու միտք եմ անում, թե էս խորդուբորդ աշխարհում ինքը ոնց ա  առանց տրտնջալու յոլա գնում։ Էհ, չգիտեմ… որ գրեմ, կգրվի, բայց վրաս էլ հալ չկա։ ։(
Իսկ ինչ վերաբերվում ա Նոր Տարին դիմավորելուն, մերոնց հետ էլ շատ ուրախ անցավ։ Վաղուց էսպես հավեսով չէինք նշել, ավելի ճիշտ՝ ես հավես չէի ունեցել, ու աչքիս ոչինչ չէր երևացել։ Միայն թե, որ հիշում եմ…վատ եմ զգում։ Ինչևէ, գնամ քնեմ։
Շնորհավոր բոլորի Նոր Տարին։ Ուրախ եղեք։ ։)

No comments: