Հունվարի չորսին երեխեքով գնացել էինք օվկիանոս՝ արևի մայր մտնելը նայելու
ու իբր հանգստանալու։ Միշտ պայմանավորվում ենք գնալ «արևին հաջող ասելու»,
բայց խցանման մեջ ենք ընկնում ու ուշանում։ Էս անգամ հասցրեցինք։
Հնդիկ գործընկերոջս էլ էի ասել, որ գա… Մեր խինդ ու ուրախությունն ա ինքը. իրա կատակներին դիմանալ չի լինում։
Ահագին
ասել-խոսելուց ու խաղալուց հետո հիշեցինք, որ Նոր Տարի ա ու կարելի ա մի
տեղ նշել։ Հնդիկը վաղուց ուզում էր մեզ հնդկական ռեստորան տանել, բայց
անընդհատ մի բան լինում էր ու հետաձգվում էր գնալը։ Որոշեցինք հենց էդ օրն
էլ գնալ։ Մարն ու Հայկը մի քիչ չեմուչում էին անում, բա թե՝ մենք փորձել
ենք մի անգամ, հեչ համով չի և այլն, այնուամենայնիվ եկան ու չփոշմանեցին։
Ամեն ինչն էլ շատ համով էր։ Երևի նրանից էր, որ հետներս հնդկական
ուտեստներից հասկացող մարդ կար, անկապ բաներ չպատվիրեցինք։ Լրիվ բացատրում
էր՝ ինչը ինչ ա, համով ա-համով չի։
Բոլորիս տրամադրությունն էնքան էր
բարձրացել, որ հնդիկի կենացն սկսեցինք խմել։ Ես էլ ինձ լավ էի զգում, որ
ծանոթացրել եմ երեխեքի հետ։ Որ սկզբում Բիգ Բեռ էի հրավիրել, մեր էրեխեքը
մռութները կախել էին, թե՝ էդ հնդիկն ինչի ա գալիս, հայերի մեջ ինչ ա անելու
և այլն։ Ինչևէ, էդ լրիվ ուրիշ պատմություն ա, որ հավես ունենամ, կգրեմ։
Հիմա էլ բոլորը հնդիկին իրանց են քաշում, խեղճը կտոր-կտոր ա լինում։ ։Ճ
Վերջում
էրեխեքն ուզում էին աստղադիտարան գնայինք, էն էլ չհամաձայնվեցի։ Ինչպես
միշտ, նախորդ օրը չէի քնել, պիտի ռեժիմս կարգավորեի, քանզի երկու օր անց
GRE պիտի հանձնեի։
Հնդիկն ու Վալը իրենց չկորցրին, Հայկի նկարելու ընթացքում խցկվեցին նկարի մեջ։ ։))
No comments:
Post a Comment