90-ականների կեսերին որ ուզում էինք ԱՄՆ խոսել,
պիտի վեր կենայինք, հասնեինք կողքի գյուղի АТС, ժամերով սպասեինք, մինչև մի
կերպ միացնեին։ Հետո էլ էնքան «ալո-ալո» անեինք, մինչև մի բան լսվեր,
շատ-շատ ասեինք՝ շնորհավոր ձեր Նոր Տարին, բլա-բլա, հետո հարցնեինք՝ ո՞նց
եք ու վերջ, րոպեն լրացավ… Ու էդ լավ էր, որովհետև ես չէի գնում АТС ու
ստիպված չէի լինում խոսել…
90-ականների վերջերին հազիվ մեր գյուղում
որոշեցին հեռախոսի գծեր քաշել, մենք էլ բախտ ունեցանք հեռախոս ունենալու։
Էլի նույն պատմությունն էր. ժամերով պիտի սպասեինք, մինչև Նոյեմբերյանի
«ընկերուհին» պատվերն ընդուներ ու միացներ՝ խոսեինք։ Ու որ միացնում էր, ես
ինձ կորած էի համարում։ Տնով-տեղով, ամբողջ ցեղով Նարինին կանչում էին
հեռախոսի մոտ՝ ԱՄՆ խոսելու։ Հենց լսափողը վերցնում էի, սիրտս լցվում էր,
արցունքներս՝ գնում, ու լալկվում էի՝ հույս ունենալով, որ կապը խզվի, կամ
րոպեն լրանա ու անջատվի, էնքան որ տատիս կարոտագին լացուկոծը չլսեի ու
հանգստանայի։ Կարծեմ րոպեն 3000+ դրամ էր, էն ժամանակ լավ էլ արժեք ուներ
էդ գումարը։ Մի խոսքով՝իսկական տնաքանդություն էր, մանավանդ երբ Նարինը
լսափողը պահում էր ու ոչ մի բառ չէր խոսում։ ։Ճ
2000 թվին էդ ամեն ինչից
զզված՝ պապան բջջային հեռախոս առավ։ Վերջ տրվեց ժամերով սպասելուն,
խոսելուց մի բանը հազար անգամ կրկնելուն և այլն։ Որ վայրկյանին սիրտն
ուզում էր, զանգում էր։ Միակ վատ կողմն էն էր էդ հեռախոսի, որ ինչքան ծանոթ
ունեինք, որ ժամին խելքներին փչում էր, գալիս էին հեռախոսը խնդրում՝ իրենց
հարազատության հետ խոսելու։
2003-ից հետո էդ հեռախոսային պրոբլեմներից պրծանք։
Իսկ
հիմա ի՜նչ հեռախոս, ի՜նչ բան, եթե Սկայպ կա… Օրուգիշեր կոմպը միացրած ա,
սկայպն էլ հետը։ Երբ ուզում, զանգում-տեսնում ու ինչքան ուզում՝ խոսում են
մերոնք։ Նույնիսկ (Հայաստանի) տատս ասում ա. «Էլ գալիս եմ ի՞նչ անեմ, եթե
Սկայպով խոսելիս ոնց որ կողքս կանգնած լինեք»։ ։(
No comments:
Post a Comment