Հայաստանն ամբողջովին ոտքի տակ տալուց հետո վերջապես պատրաստվում եմ
վերադառնալ ԱՄՆ։ Ու Զվարթնոցում ի՞նչ ասեն, որ լավ լինի. հայերին
Հայաստանից դուրս էլ չեն թողնում։ Իրավունք չունեմ թռնելու։ Խուճապի մեջ եմ
ընկնում։ Ուզում եմ բացատրել, բողոքել, գոռալ վերջիվերջո, որ էդպես չի
լինի, բայց ձայնս դուրս չի գալիս, կոկորդս սեղմվում ա ու աչքերս լցվում են։
Տատս անմիջապես ասում ա՝ բա ասում էիր չեմ ուզում գնամ, էն ա չես գնում…
Իսկ ես ինձ կիսատ եմ զգում մի տեսակ։ Թվում ա, թե դրսում ինչ-որ բան եմ
թողել… Դատարկություն եմ զգում։
No comments:
Post a Comment