Քանի որ մի քիչ շուտ դուրս եկա տնից, առանց շտապելու, կտավը ձեռքիս բռնած,
ականջակալներն էլ ականջներիս՝ հանգիստ քայլում էի, մեկ էլ որտեղից որտեղ
մի բոյով-բուսաթով, հնդիկ հիշեցնող տարեց մարդ հայտնվեց դիմացս։ Զգացի, որ
ինչ-որ բան ա ուզում ասել, ականջակալներս հանեցի, ու ինչ լսե՞մ. սա իմ
անցյալից որոշ տվյալներ ա ասում, ձեռքին էլ թուղթ ու գրիչ կա, համ խոսում
ա, համ գրում։ Մի խառնվել խառնվեցի իրար, բայց պապանձվել էի։ Էդ պահին
մտածում էի, թե ինքը ո՞նց կարող էր իմանալ, կամ իրան ո՞վ ա ասել, բայց
ուղեղս ոնց որ կանգ էր առել, ոչինչ չէի հասկանում։ Մի առանձին թղթի վրա
թաքուն ինչ-որ բան գրեց, ճմրթեց ու խցկեց ափիս մեջ։ Մտածեցի՝ ըհը, էս էլ
երևի մեռնելուս վայրն ու ամիս-ամսաթիվն ա։ Լրիվ վատացա։ Մեկ էլ մի երկու
հարց էլ տվեց, հազիվ կմկմալով պատասխանեցի։ Ասեց՝ հիմա ձեռքիդ մեջի թուղթը
կարդա։ Լրիվ մոլորված վիճակ էր, թուղթը մի կերպ բացեցի ( շատ ուժեղ էր
ճմրթել) ու ի՞նչ տեսնեի։ Էդ հարցերին ինչ պատասխանել էի, թղթի մեջ պարզ
գրված էին։ Փաստորեն նախօրոք գիտեր՝ ինչ էի ասելու։ Մեկ էլ թե՝ հիմա
հավատո՞ւմ ես, որ ես ամեն ինչ գիտեմ, թե՛ քո անցյալը, թե՛ ապագան… Էշացել
էի։ Էլի սկսեց խոսել, մի քանի բան ասել, որ իրոք եղել էր։ Ձեռքի հետ էլ
գրում էր, բայց մի բան ասում էր, մի ուրիշ բան գրում։ Ես էլ կենտրոնացել էի
գրածը հասկանալու վրա, արդյունքում ոչ ասածը լրիվ ընկալեցի, ոչ էլ գրածից
մի բան հասկացա։ Ինչ որ թվեր էր գրում։ Մեկ էլ թե՝ եթե փող տաս, ապագադ էլ
կասեմ։ Ասեցի, որ գումար չկա մոտս, քարտեր են միայն։ Բա թե՝ արի գնանք,
ATM-ից հանի։ Ասի՝ չէ, շտապում եմ, համ էլ չեմ ուզում իմանալ ապագաս։ Բա
թե՝ շատ կարևոր ա, որ իմանաս, շատ բաներ ուրիշ կերպ կանես, ինչը քեզ
երջանկություն կբերի։ Ասեցի՝ ոչինչ… Սա էլ թե՝ էս ինչ- էս ինչ օրը մի բան ա
լինելու քո կյանքում, ու դու ինձ կհիշես էդ օրը, շատ կարևոր բան ա, ողջ
կյանքում հիշելու ես։ Ու հաջողություն մաղթեց։
Մի տեսակ վատացել էի, սաղ օրս անտրամադիր անցավ։
Մտածում
եմ՝ կարող ա հիպնոսացրել էր, կամ եսիմ ինչ, դրա համար իրա գրածները աչքիս
որպես իմ պատասխաններ երևացին, որովհետև էդ թուղթը ինքը չթողեց ինձ մոտ,
վերցրեց ձեռքիցս։
Ամբողջ կյանքում չեմ հավատացել «նայողներին», գուշակ
կոչեցյալներին, ու սպանեին, հազար անգամ ասեին՝ վրեդ նավս կա, աչք կա, եսիմ
ինչ կա, գնա նայողի մոտ, չէի գնա։ Թե սա որտեղի՞ց ու ինչի՞ հայտնվեց
դիմացս, չհասկացա։ Ուֆ…
No comments:
Post a Comment