Wednesday, February 27, 2013

Էսօր գործի տեղը ժողով ունեինք, պիցցա-միցա էին բերել ու սպրայթ։ Մնում-մնում ասում էին՝ ինչի՞ չես խմում, խմի էլի։
-Հիմա չեմ ուզում,-ասում էի։
Էնքան ասեցին, որ էս քարտուղարուհին սկսեց կասկածել, թե՝ կարո՞ղ ա մի բան էն չի, նկատել ես ու չես ասում։ Ոչինչ էլ չէի նկատել, բայց նա սկսեց պիտանիության ժամկետը փնտրել, մեկ էլ բացականչեց՝ հլը նայեք-տեսեք, թե ինչ է գրված։ Բոլորն իրենց խմիչքների ժամկետներին նայեցին. 1993 թվին էր լրացել։ Մի վախ ու հիասթափություն ապրեցին, աննկարագրելի էր։ Հայ դասախոսներից մեկն էլ ոգևորվեց, թե՝ ես էլ ասում եմ՝ էս ինչ համ ա գալիս. մի բանի ժամկետը որ 20 տարի առաջ լրացած լինի, բա սենց կլինի, էլի։ Սկսեցին իրար մեղադրել, փնտրել, թե ով էր էդ Նոյի թվի խմիչքներն առել, էդպես էլ ժողովից բան չհասկացանք։

No comments: