Friday, April 10, 2009

Իսպանիա՜

Երեկ 2 ժամ ընդմիջում ունեի, բայց հավես չունեի գրադարան գնալու: Զանգեցի Անահիտին, ահագին խոսացինք. վաղուց չէինք խոսացել:
Դասերից հետո Արմենուհու հետ զրուցելով իջանք Վեսթվուդ գիրք գնելու: Ասաց.«Չես պատկերացնի՝ ինչքան եմ հոգնել ստեղից: Ուզում եմ մի տեղ գնամ... out of the States»:
-Study abroad ծրագրի մեջ մտի, գնա Եվրոպա,- աչքով արեցի ես,- օրինակ՝ Իսպանիա:
Արմենուհու աչքերը միանգամից փայլեցին.«Դու էլ կգա՞ս»:
-Հա, բայց պիտի հասցնենք իսպաներենի դասերը վերցնենք, որ չորսն ու հինգն էլ էնտեղ սովորենք:
-Կհասցնենք:

Եվ այսպես երկար-բարակ չափել-ձևելուց հետո որոշեցինք մյուս ամառ գնալ Իսպանիա: Դասերը Մադրիդում են լինելու, բայց Բարսելոնա ու երկու ուրիշ քաղաք էլ ենք գնալու: Մանրամասները չգիտեմ հիմա. դեռ ահագին ժամանակ կա պարզելու: Ես ավելի շատ Անգլիա էի ուզում, բայց մենակ գնալ չեմ ուզում: Իսպանիան ավելի հարմար է. համ էլ դասերը հեշտ են թվում:
Կարևորը միասին կլինենք, մերոնք էլ համաձայն են: Որ մենակ լինեինք, հաստատ չեմուչում կանեին: Մենակ Արմի ընկերն է դեմ նրա արտասահման գնալուն: Հույս ունեմ մինչ այդ էծերը կգնան: Չեմ հասկանում, թե ի՞նչն է նրան ստիպում չթողնել: Վերջիվերջո Արմն արդեն իր ընտրությունը կատարել է և Իսպանիա ընկեր որոնելու չի գնում: Իսպանացիներն էլ գազաններ չեն, կարծում եմ մեզ չեն ուտի: Համ էլ մեկուկես ամիս է էլի, կանցնի կգնա...Թե՞ առանց Արմի չի դիմանա...Չեմ սիրում սենց բաներ... էհ...

No comments: