Sunday, October 17, 2010

Մի ձուկ էլ գնաց էն աշխարհ

Մի քանի ամիս առաջ ակվարիումի մոտից մի բան էի ուզում վերցնել, մեկ էլ ակվարումն ուժեղ ցնցվեց ու վրաս մի քիչ ջուր թափվեց, ես էլ լեղաճաք եղա ու վախից նենց «մամա՜» գոռացի, որ մաման էլ իմ ձայնից վախեցած անմիջապես հայտնվեց մոտս։ Ասացի, որ մեր ակվարումի մեջ մի բան շարժվեց, հաստատ մեջը մի տարօրինակ բան ա մտել։
Ակվարիումի լույսը միացրեց, տեսա, որ մի հատ աժդահա ձուկ ունենք, ես էլ բանից բեխաբար եմ։ Հեչ չէի նկատել, ոչ էլ նայել էի ակվարիումի մեջ ինչ կար-չկար։ Պարզվեց, որ Դոդոշի մահից հետո էինք սրան ձեռք բերել մի քանի ուրիշ ձկների հետ, ինքն էլ սիրուն փոքրիկ ձուկ էր եղել, հետո օրեցօր մեծացել ու հսկա էր դարձել, մնացածի վերջը տվել։ Մնացել էին ինքն ու շուշա մաքրողը, որն իր գործը բացարձակ չի կատարում։
Մի երկու շաբաթ առաջ ակվարիումի ջուրը փոխելուց առաջ վախենալով մոտեցա ու անմահացրի էդ հսկային։ Ինքն էլ էլի սկսեց չմփացնել, իրեն լավ զգալ։
Համոզված էինք, որ ակվարիումը մի օր ջարդելու ա։ Նենց թափով էր դնչով խփում ապակուն, որ մեջի ջուրն ահագին ժամանակ չէր խաղաղվում։ Պապային համոզում էինք, որ նոր ու մեծ ակվարիում գնի, կամ էլ ընդհանրապես տանի փոխի դրան ուրիշ ձկան հետ։ Հեչ սիրուն չէր, համ էլ առնելուց չգիտեինք, որ դա էդպես կմեծանար։ Բա որ պատերազմում էին շուշա մաքրողի հետ, էլ դու սուս։
էսօր պարզվեց, որ տանուլ ա տվել... Խեղճն իջել էր ընդհատակ, պապան հանեց, տարավ թափեց, ես էլ ուզում էի նկարել, չթողեց։ Լացս գալիս էր. մեղկ էր։ Հիշում եմ, մի անգամ էլ մի ուրիշ ձուկ էր սատկում, պապան չսպասեց վերջին շունչը փչելուն, հանեց տարավ, Վալն էլ աղաչում-պաղատում էր, որ չհաներ ջրից, թողներ հանգիստ սատկեր ձուկը։ Հեկեկալով ասում էր՝ չեք թողնում մարդ հանգիստ մեռնի։ :D

No comments: