Monday, June 14, 2010

Մելաձեի համերգը

Մայիս ամիսը լի էր լիքը հետաքրքիր իրադարձություններով, որոնցից մեկը Մելաձեի համերգն էր։ Կարծեմ դեռ փետրվար ամսին էր, որ Անահիտենց տանը որոշեցինք գնալ Մելաձեի համերգին ու հենց էդ օրն էլ Վալը բոլորիս համար տոմսեր պատվիրեց։ Ինչքան համերգի օրը մոտենում էր, էնքան գնալու ցանկությունս կորչում էր, իսկ երբ ասում էի՝ ես չեմ գա, Վալը մեծ ողբերգություն էր սարքում։ Ուստի երբ մայիսի երկուսն եկավ, գնացինք Անահիտին վերցրինք իրենց տանից (խեղճը նոր էր տուն մտել) ու ուղղվեցինք դեպի Վիլշիր։ Երբ հասանք, դեռ մարդ-մուրդ չկար, նույնիսկ մտածում էինք՝ սխալ տեղ ենք գնացել, բայց շուտով ռուսները լցվեցին։ Ինչքան ժամը մոտենում էր յոթին, այնքան ավելի շատ էինք սպասում Մելաձեի՝ բեմում հայտնվելուն։
-«Спрячем слезы от посторонних»-ը հաստատ կերգի, երևի «Разведи огонь»-ով էլ կսկսի,- բարձրաձայն մտորեցի ես։
-«Текила-любовь»-ը լավն ա, գոնե էդ էլ երգի,- շարունակեց Վալը։
-Ես դա չեմ սիրում։
Եվ ահա, դահլիճը մթնեց, իսկ երբ լույսերը միացան, Մելաձեն արդեն բեմի վրա էր։ Միանգամից սկսեց երգել «Спрячем слезы от посторонних» երգը, մեջբերում եմ մի քանի տող.

-Спрячем слезы от посторонних,
Простим друг друга и зла не вспомним,
Никто не виноват,
Когда в разгаре маскарад...

Շատ աշխույժ էր ու էներգիայով լեցուն։ Նրան երբեք էդպիսի վիճակում չէի տեսել։ Լինում էին պահեր, որ երգը թողած, շարժումներն էի որսում ու զարմանում. մի բան էն չէր։ Երգից հետո ողջունեց հանդիսատեսին, մի քանի խոսք ասաց։ Մեկ էլ Վալը շշնջաց ականջիս.
-Էս մարդը հաստատ խմած ա։
Էդպես էլ կար։
Հաջորդ երգը էլի իմ սիրելիներից էր՝ «Разведи огонь», որից հետո էլ երգեց Վալի սիրելի «Текила-любовь»-ը.

-Она бредовая, она неверная,
И от бессонницы когда-нибудь
Наверное с ума сойдет.
А я люблю ее...
И я убью ее когда-нибудь
Наверное под Новый Год.
И воскрешу ее.

Չէ, էլի, չեմ սիրում էս երգը։ Մտածում եմ՝ համ սիրում է, համ ուզում է սպանել, համ... հետո՞։ Անհամբեր սպասում եմ հաջորդ երգին։ Եվ ահա՝ «Сахара не надо».

-Мы на разных языках,

Но об одном с тобой всё же говорим.

И не поймём никак,

Что один из нас прощён уже,

А другой простил давно.

Горький осадок, но сахара не надо,
Говори всю правду, как есть.

Горький осадок, но сахара не надо,

Не надо parlez vous francais.

Երգին մինչ այդ ուշադրություն չէի դարձրել. կրկներգի բառերը գրավում են։ Իսկապես ճիշտն ասելը ամեն դեպքում ճիշտ է։ Թաքցնելը, ձգձգելը ոչ մի լավ հետևանքներ չեն ունենում։ Քաղցր սուտ-մուտ չեմ հասկանում՝ ինչ է իրենից ներկայացնում ու երբեմն ճիշտը թաքցնելն էլ է ինձ սուտ թվում, երբ խոսքն ինձ է վերաբերվում։ Զզվում եմ, երբ մի բան թաքցնում են ու կարծում, թե դրանով ինձ լավություն են անում, կամ որ ես պիտի ամենագետ լինեմ, որ հասկանամ՝ ինչ է կատարվում։ Է՜հ, շեղվեցի։ ։(

Անցնենք հաջորդ երգին. «Без суеты»։ Ըստ Մելաձեի, միջին տարիքի տղամարդկանց մասին է, ես կասեի՝ նրանց ապրումների։

-Если пришла – смотри,
Как я без тебя научился жить
Видишь, я летаю камнем с души
Смотри! Это снова ты
Только в этот раз
Все должно быть без суеты...

Երգից հետո փոքրիկ դադար է տեղի ունենում։ Ժողովորդը ծաղիկներ ու հաճոյախոսություններ են փոխանցում Մելաձեին, որից հետո նա հարցնում է՝ ինչ երգ են ուզում, որ երգի։ Սրտանց ուզում եմ, որ «Красиво» երգը երգի, բայց հաղթում են «Сэра»-ն ուզողները, ու Մելաձեն, ճակատի քրտինքը սրբելով, սկսում է երգել.

-Прощай цыганка Сэра,
Были твои губы сладкими как вино.
Сэра...

Էս երգն անկախ ինձանից չէի սիրում, բայց սկսեց դուր գալ։ Երևի նրանից էր, որ արագ տեմպով էր երգում էս անգամ։ Ես էլ միայն «Սեռա» ասելիս էի ձայնակցում, քանզի ծանոթ չէի երգի բառերին։ Սակայն հաջորդ երգի ժամանակ տեղը հանում եմ ու ինչքան ձայնային տվյալներ ունեմ, ի ցույց եմ դնում «աշխարհին»։ «Параллельные» երգն է, որի հանդեպ անտարբեր եմ, բայց համարյա անգիր գիտեմ.

-Ты всё знаешь, как большая
Энциклопедия.
Объясни мне, что же хочет
Это второя "Я"?

Я выбираю себя, не попадаю.
Я выбираю её - и пропадаю
У, параллельные
Ну как Вы достали меня.

Հաջորդ երգը, «Как ты красива сегодня», դահլիճում նստած կանանց և աղջիկներին է նվիրում։ Հին երգ է, վաղուց չերգված, չգիտեմ ինչու է էս անգամ որոշել ծրագրի մեջ մտցնել։ Առաջին անգամ էի լսում, սակայն հաճույքով։ Բառերը լավն են.

-В юности боль забывается скоро
Слезы смахнув ты смеешься опять...

Счастье короткое бог нам отмерил
Непостоянна людская душа...

Как ты красива сегодня
Нет в моем сердце ни боли, ни зла...

Может быть, время кого-то и лечит
Только мне помощь его не нужна

Ты возвращайся, а я каждый вечер
Буду тебя вспоминать...

Արդեն հույսս կտրել էի, որ «Красиво» երգը կերգի, բայց սխալվում էի։ Հա՛, ես միշտ եմ սխալվում։ Ձայնս արդեն համարյա կտրվել էր։ Երբ ուզում էի բարձրացնել, չէր ստացվում։ Փոխարենը անկապ ու անճանաչելի ձայն էր դուրս գալիս կոկորդիցս։ Համենայնդեպս շարունակում էի ձայնակցել.

-Мое сердце совсем не игрушка -
Это сердце мое.

Էս երգից հետո Մելաձեն ներկայացնում է իր նվագախմբի անդամներին, որից հետո երգում է մի այլ սիրելի երգ, ու որի բառերը ընթացքում մոռանում է, բայցևայնպես իրեն չի կորցնում ու շարունակում է երգել։ «Message» երգն է.

-Помнишь, пишешь, а хочешь забыть – сотри!
Обо мне все знает именно он,
Лучший мой товарищ – мой телефон.
Коды, шифры – все у него внутри.

И я возьму телефон, открою дверь на балкон
И выброшу его вон!

Էլի է սկսում երկար խոսել, հետո պատմում է հաջորդ երգի բվանդակության մասին ու ես հանկարծ ակամա գոռում եմ տեղիցս՝ Я не могу без тебя!!! Թարսի պես կամեռայի մեջ էլ տեղ չի մնում տեսագրելու, գցում եմ մի կողմ, վերջապես կարող եմ հանգիստ լսել։

-Я за нелюбовь тебя простил давно,- երգում է Մելաձեն։
-Ты же за любовь меня прости,- նրա հետ մեկտեղ գոռում եմ ես։

Չեմ ուզում, որ էդ երգն ավարտվի, բայց ի՞նչ արած։ Նանին ասում եմ՝ երանի մի անգամ էլ երգեր։ Մեկ էլ Մելաձեն հայտարարում է հաջորդ երգը՝ «Верни мою любовь», ու ես ու Նանը զարմացած իրար երես ենք նայում։ Չէինք սպասում, որ առանց Լորակի կերգի։ Մոռանում ենք նախորդ երգի մասին ու հաճույքով միանում էս մեկին.

-Ты не мной обманутый, а самим собой,
Нет вины ничьей, никакой...


Небо, небо, утоли мою боль,
Забери все, что хочешь,
Верни мне мою любовь!

Մելաձեն սկսում է բողոքել, որ ոմանք իրենց համար էդ պահին հանգստանում են, իսկ ինքը ստիպված է երգել։ Ի՞նչ արած, կյանքն է այդպես։ Խոսքը Վիագրայի մասին էր, իրենց համատեղ երգը, «100 шагов назад», մենակ պիտի երգեր։ Խոստովանում եմ, որ առանց դրանց շատ ավելի լավ երգեց.

-Давай останемся свободными,
Шелка и маски бросим под ноги,
И пусть в моих поступках не было логики,
Я не умею жить по-другому!


Կարծեմ սրանից հետո էր, որ գինու բաժակը վերցրեց թաքստոցից ու սկսեց կենաց ասել։ Մի քիչ իր կյանքից խոսեց և այլն, որից հետո երգեց «Иностранец» երգը։

-Я знаю, все будет,
Забудьте, люди, я так больше не могу.

...Я повсюду иностранец, и повсюду я вроде бы свой.
Словно лодка в океане, затерялся берег мой.

Երեկոն ավարտվում է նրա նոր երգով, որից առաջ մի քանի երգ էլ երգեց, և որի անունով էլ հենց համերգն էր կոչվում՝ «Вопреки»։

-Вот и кончилась тетрадь, а повесть недописана
Прости меня, но...
Обрывается строка, в жизни так бывает
Что дальше я и сам не знаю...

Забывается вчера, ни числа, ни имени
Спаси меня...
Я, что имею - не храню, а потерявши - плачу
А у тебя ведь всё иначе...

Հավես էր։ Գոհ էինք։ Համերգից հետո գնացինք «Առոմա», թեյ խմեցինք ու գնացինք տուն։

Հաջորդ օրը Անից ՍՄՍ ստացա.
-Նար, պատկերացնում ես՝ էդ բեմի վրա Լեոնտևը լիներ, տեսնես ի՞նչ տեղի կունենար, դե ինքը սովոր է բեմի մի ծայրից մյուսը գնալ։

Ես ուղղակի ծիծաղից մեռա էդ պահին։ Բեմն իրոք փոքր էր։ Լեոնտևը հավանաբար ուրիշ տեղ կերգեր։ Ո՞վ գիտի։ 

No comments: