Sunday, July 12, 2009

Ասում են՝ կյանքը քաղցր ա, բայց ես համը չեմ զգում...

Մի ձև վատ եմ... Չիտեմ ինչու...
Օրվա առաջին կեսը մենակ էի: Աչքերս բացեցի, թվաց, թե ժամը երեկոյան հինգն էր: Հեռախոսս մոտս չէր, որ ժամին նայեի: Իրիկունը գրպանիցս չէի հանել, երբ կինոյից եկանք տուն, ահավոր հոգնած էի: Վեր կացա, գնացի զալ ժամին նայելու և ի՞նչ տեսնեմ: Դեռ 12-ը չկար: Իզուր էր ինձ թվացել, որ էդքան շատ եմ քնել:
Մաման ու Վալը չգիտեմ ուր էին շտապում, գնացին, ես էլ մնացի բազկաթոռին նստած: Հովոն ու պապան էլ գետ էին գնացել: Ես էլ էի ուզում գնալ, բայց երբ իմացա, որ հարևանների հետ են գնալու, չուզեցի: Հեռուստացույցը միացված էր, Արմենիայով մի հատ ստից հաղորդում էր գնում, անջատված նայում էի, թե ասա դու ո՞ր օրվա հեռուստացույց դիտողն ես: Ես մեր տան հեռուստացույց անջատողն եմ: Բոլորը միացնում են ու անցնում իրենց գործին, ես էլ րոպեն մեկ իրենց հետևից գնում անջատում եմ, երբ զալում եմ լինում: Էսօր ալարում էի անջատել: Գնացի խոհանոց, սառը սուրճ պատրաստեցի, եկա էլի նստեցի, տեսա շատ ա ազդում ներվերիս, նոր անջատեցի:
Գրքերս հանեցի ու կոմպի մոտ տեղավորվեցի դաս անելու, բայց երաժշտություն միացրեցի ու մի երկու ժամ լսում էի ու կշարունակեի լսել, եթե Վալը չզանգեր: Հիշեցի, որ ամբողջ օրը մենակ չեմ լինելու, հարկավոր էր սկսել պարապել.... սկսեցի ... շատ չանցած եկան, պարզվեց՝ խանութ էին գնացել: Երանի իրենց հավեսին...
Սկսեցինք խոսել-խոսել ու ինքս ինձ փորձեցի կողքից նայել... տարօրինակ էի...
Չգիտեմ ինչ եմ ուզում ու երբ իմ ուզածով է լինում մի բան, էլի դժգոհ եմ լինում... ցնդում եմ երևի: :(
Հետո Վալը սկսեց համոզել, որ մարզասրահ գնանք. մի պահ համաձայնվեցի, հետո ասացի՝ չեմ գալիս... Ինքը մենակ գնաց, Կարն էլ էր գնալու կարծեմ:
Շարունակեցի պարապել... Ժամերը թռան, գնացին...
Երևի մի տաս բաժակ սուրճ եմ խմել. ժամը մեկ մաման սրճով լի բաժակ էր բերում կողքս դնում:

Հոգնել եմ... ամեն ինչից...

No comments: