Tuesday, January 26, 2010

Catch up

Ոնց որ կյանքիցս հետ ընկած լինեմ: Ասենք՝ վերջերս ապրել եմ, բայց չեմ հասցնում զգամ ապրածս: Չեմ հասցնում... մի բան էն չի:
Ինչևէ...

Նորից երկուշաբթի է: Իմ ամենաթեթև օրը: Էսօր լափթոփս հետս բերեցի, որովհետև ամբողջ օրը համալսարանում եմ լինելու, չեմ ուզում գրադարանի կոմպը զբաղեցնել, ուրիշ մարդկանց էլ սպասեցնել, համ էլ ներքևի հարկում հանգիստ տեղ էի հայտնաբերել էն օրը, մտածեցի ինքս ինձ էդտեղ իմ լափթոփի ու գրքերի հետ կնստեմ, բայց երբ եկա, էդ տեղը զբաղված էր: Կողքի սեղանի մոտ եմ նստել ու անընդհատ նայում եմ, թե երբ է էդ աղջիկը գնալու:
Վայ, գրելս ու նրա գնալը մեկ եղավ: Տեղս փոխեցի: :)))

Մի քիչ վերջին օրերից:
Անցյալ ուրբաթ դասի ժամին կենտրոնանալ չէի կարողանում, քանի որ դասը կոմպ. լաբում էր, ես Միքայելային լսելու փոխարեն սավառնում էի ինտերներտում: Դրանից հետո որոշեցի գնալ գրադարան ու փորձել կենտրոնանալ: Գրադարանում աջ թեքվելու փոխարեն ձախ արեցի ու հայտվեցի կոմպի մոտ: Իբր Ռեբեկայի լեկցիաները պիտի լսեի, բայց էլի տարվեցի զրույցով ու ամեն ինչ մնաց անկատար: Ժամը չորսին Լասկիի օֆիս պիտի գնայի, ընդհանուր քննարկումներ էին լինելու, Լասկին ուսանողների հարցերին էր պատասխանելու, հետաքրքիր է անցնում, միշտ ամեն ուրբաթ մնում եմ մինչև 5:30: Մի խոսքով, դրան ընդամենը տաս րոպե էր մնում, երբ հիշեցի, որ Արմին խոսք էի տվել, որ փարքինգի ապլիքեյշնը ես կհանձնեմ: Առանց երկար-բարակ մտածելու դուրս եկա դեպի Վեսթվուդ, հետո էլ քայլեցի դեպի մեր լսարան, որտեղ Լասկին էր լինելու, արդեն համարյա հասնում էի, երբ Վալը գրեց՝ Անահիտի հետ կոֆեի ենք գնում, կգա՞ս:

Գրեցի.
-Թե կվերցնեք, ինչո՞ւ չէ:
-Լավ, քոլեջում ենք: Հասնելուց տաս րոպե առաջ կգրեմ, որ դուրս գաս:

Իբր շատ էի կարողանում կենտրոնանալ, Վալի գրելուց հետո ավելի շեղվեցի: Անընդհատ գրում էի՝ չեք հասնո՞ւմ: Ո՞ւր հասաք և այլն:

Վերջապես հասան. ժամը 5:02 էր, երբ Անը զանգեց ու ես անմիջապես դուրս թռա լսարանից: Մազերս հարդուկած չէին: Անն ուռած մազերով ինձ չէր տեսել ու շատ զարմացավ: Ի՞նչ արած: Ահագին տևեց Սանսեթով գնալը: Ճամփին հանկարծակի որոշեցինք Bossanova գնալ ու թեքվեցինք: Մեքենան կանգնեցնելու տեղ չկար, մի քիչ պտտվելուց հետո մի տեղ գտանք մի փոքր հեռու: Կոպեկներ էին պետք: Ով ինչքան կոպեկ ուներ, գցեց էդ սարքի մեջ: Մտանք ներս, հենց դռան մոտ տեղավորեցին մեզ: Սովից մեռնում էի, առավոտվանից հաց չէի կերել, մենյուն աչքիս տակով անցկացրի, կարգին բան աչքովս չընկավ:

-Ի՞նչ ես ուտելու,- Անը հարցրեց:
-Հավով ինչ-որ բան եմ ուզում, բայց չկա:
-Էստեղ պիցցա կա, արի դա վերցնենք:

Կարդացի՝ Original Chicken BBQ Pizza. համաձայնվեցի: Վալը մինչ այդ արդեն սալաթ էր պատվիրել, մատուցողին կանչեցի ու մենյուում ոնց գրված էր, էդպես կարդալով (այսինքն BBQ -ն սփել անելով) ասացի, թե ինչ ենք ուզում:
Մատուցողը սկզբում շփոթվեց.
-What? Oh barbecue!
-Yeah!
Վալն էլ թևիս խփեց, թե՝ դրան բարբեքյու են ասում:
-Գիտեմ,- անմեղ-անմեղ պատասխանեցի:
-Բա ինչի՞ ես սխալ ասում:
-Եսի՞մ, երևի շատ եմ սոված,- ասացի ու էն ասածս պատկերացրի ու էլ չկայի... Հիմար դրություն էր...

Մինչև մեր ուզած պիցան բերեցին, ստամոքներս վեց-վեց եղավ: Վալին էդ ընթացքում պապան զանգեց, գործից ուշանալու էր, Հովոյին կարատեի չէր հասցնի տանել, դրա համար Վալը մեզ լքեց: Վերջապես պիցան բերեցին: Ամեքս մի կտոր վերցրեցինք, մի պատառ բերաններս տարանք ու իրար երես նայեցինք: Ամեն ինչի համ գալիս էր, բացի հավից: Մեր սեղանի պիցան էդպես կլոր էլ մնաց սեղանին: Անընդհատ գալիս հարցնում էին՝ ինչու չէինք ուտում, Անն ասում էր, որ դուր չեկավ, ուզում էին տանել, ես ասում էի՝ թող մնա, մտածելով, որ միգուցե Վալը կհավանի: Հետո Վալն եկավ, ուրիշ բաներ պատվիրեցինք, բայց մինչ էդ զրուցելու հետ մեկտեղ մարդկանց էինք ուսումնասիրում: Ահագին հետաքրքիր մարդիկ կային, բայց ժամանակ չունեմ իրենց մասին գրելու:

Վերադառնալուց հետո Վալը շատ անհանգիստ էր: Ղեկը սեկրետ էր ընկել, հա մտածում էր՝ ի՞նչ եմ անելու, ո՞նց եմ անելու: Բա որ սեկրետից չկարողանամ հանել, ինչ ենք անելու և այլն.... Մատուցողին կանչեցինք, հարցրեց, էդ մարդը կարգին բացատրեց, թե ինչը ոնց պիտի անի ու ավելացրեց, որ եթե հանկարծ չստացվի, իրենց աշխատողին ասի, կօգնեն: Հաշիվը մուծեցինք ու դուրս եկանք: Ինչպես երևաց, մեքենան ահագին հեռու էր կանգնեցրել, հանգիստ ման գալով գնում էինք: Անի կոպեկները սաղ մոտս էին, իբր պահեցի, որ Վալը գա մեքենայի համար վերցնի, բայց պետք չեկան: Հիմա ուզում եմ վերադարձնել, Անը չի վերցնում: Ինքն էլ սիրուն կապիշոնով կուրտկա էր հագել, կոպեկները լցրեցի կապիշոնի մեջ:

-Նարին, հանի, թե չէ որ հանեմ, սաղ կթափվեն տանը:
-Դե նենց կհանես, որ չթափվեն, թե չէ ձերոնք ինչ կմտածեն:
-Կասեմ՝ արաբական եմ պարել:
Հաստա՛տ: Մեռել էինք:

Հասանք մեքենային, Վալը սկսվեց նվնվալ: Բանալին մտցնում էր, ոչ մի կողմ չէր կարողանում պտտել, ղեկն էլ չէր շարժվում: Փորձեցի խառնվել գործին` ղեկը տեղաշարժել, էն էլ Վալը չթողեց, թե՝ կջարդես, ստեղ կմնանք: Նորից իջավ գնաց աշխատողներից մեկին ասեց, էդ մարդn եկավ, մեքենան նստելն ու խոդ տալը մեկ եղավ: Վալի սիրտը տեղն ընկավ ու բացականչեց.
-Thank you!!!
Զարմացած պարոնն էլ.
-That's it?
Մի խոսքով, ահագին ջրիկացել էինք էդ երեկոյան:

Կիրակի օրն էլ էր Լասկին լրացուցիչ ժամեր նշանակել հարցերի ու խնդիրների, Վալը ընկերների հետ հանդիպումը չեղյալ համարեց, որ ինձ տանի UCLA. Նախորդ գիշերն ուշ էինք քնել, բայց առավոտյան Վալը շուտ էր արթնացել ու տեսել իր մեքենան տեղում չի: Անմիջապես զանգել էր պապայենց, թե՝ չգիտեմ ուր եք, ինչ եք անում, ինձ մեքենան շտապ պետք ա, բերեք, քո ավտոյով գնացեք: Մերոնք տուն հասան, ես դեռ չէի կարողանում արթնանալ: Վալը ամեն գնով արթնացրեց՝ չէ ու չէ, ասել եմ ավտոն բերել են ու չես գալի՞ս: Մի կերպ վեր կացա ու գնացինք: Հետ գալուց էլ անձրև սկսվեց ու ամբողջ շաբաթ անձրևում էր: Ճամփին էլի մտանք նույն բրազիլիական ռեստորանը սուրճ խմելու ու եկանք տուն:

Երկուշաբթի ազատ էինք, բայց բան չհասկացա: Օրս պարապելով անցավ: Առավոտյան մերոնք սքայփ էին միացրել, շուտ արթնացա:

Երեքշաբթի չարաբաստիկ միջանկյալիս օրն էր: Երբ հանձնեցի թերթիկս ու դուրս եկա, վրաս հալ չկար: Պայուսակս էլ ծանր էր: Կանգնեցի Ֆրանցի մոտի նստարանի մոտ, որ ավտոբուսի համար գումար հանեմ պայուսակից, որ կանգառում չխառնվեմ իրար, հետո էլ այ-փոդս հանգիստ ականջներիս դրեցի, իմ ուզած երգը միացրեցի ու սկսեցի քայլել դեպի կանգառ: Ընթացքում հեռախոսս ստուգեցի, ահագին սմսներ ու զանգեր էին եկել: Մամայինը վերջինն էր, ուստի իրեն զանգեցի ու մաման անհանգստացած ձայնով հարցրեց՝ ո՞ւր ես, հո ավտոբուս չտս նստել, Վալը քեզ ա սպասում: Էդ մոմենտին ոնց որ աշխարհն իմը լիներ:

-Լավ, մա՛մ, հետո կխոսենք,- ասացի ու շրջվեցի դեպի համասլարան: Վալի վրա մի թեթև բարկացած էի, էդ պատճառով չէի ասել, որ գա: Ինքն իրեն եկել էր քույրիկին տուն տանի: :)) Նախորդ անգամ կես ժամ ուշացել էր իր ասած ժամից՝ խանութ մտնելու պատճառով, ես էլ սպասել չեմ սիրում, ավելի ճիշտ, չեմ սիրում, որ ուշանում են, ահավոր կատաղում եմ... Կարող էր ասել, որ էդ ժամին էդտեղ չի լինի, ես իմ անելիքը կիմանայի: Ինչևէ: Ճամփին սմսներս էի կարդում: Նորը գրել էր, որ մասնագիտությունը փոխել ա: Մնացի շշմած, իրենից չէի սպասում: Մի ապագա կենսաբան էլ պակասեց:

Չորեքշաբթի օրը կարծեմ գրել էի, գրելուց հետո իջա Ակրմեն: Արմն ու Նայիրին մաթեմ էին պարապում: Սուրճ խմեցինք, հետո Նայիրին գնաց, մենք էլ իբր դաս էինք անում: Սպասում էինք ժամը յոթն անցնի, որ ճամփան ազատ լինի, թե չէ հինգ ժամ ա տևում մի տուն հասնելը:

Հինգշաբթի օրվա համար լռում եմ: Լավ օր չէր: Արմն էլ դեսպանատուն էր գնացել վերջապես անձնագրի հարցերով, ոնց երևում ա մինչև մեր մեկնելը պատրաստ չի լինելու: Ես էլ մենակ գնացողը չեմ: Չնայած մերոնք համոզում են, որ գնամ: :(

Ուրբաթ Մաքսիմայով գնացինք դասի: Արմը փշերի վրա էր՝ հանկարծ գծերից դուրս չգամ, հանկարծ չխփեմ մի տեղ, մեքենան նոր ա: Արդյունքում ճամփեն էլի փակել էին, մի նեղ փողոց մտանք ու սիրուն քերծվեց ավտոն:
Արմը գործը հինգին էր վերջացնում: Զանգեց, որ գնանք Ակրմեն, հետո գրադարան: Ես դեռ Լասկիի լսարանում էի, ասի՝ կես ժամից կգամ ու հեռախոսս անջատվեց: Գնացի Ակրմենի երրորդ հարկ, Արմ չկար: Իջա երկրորդ հարկ, երկար որոնումներից հետո, էդտեղ էլ չգտա: Հույսս կտրած արդեն դուրս էի գալիս գրադարան գնալու, մտածեցի՝ Վալին իմեյլ կգրեմ, կզանգի ու կասի, թե որտեղ եմ, էն էլ Արմի ձայնը լսեցի: Նոր էր գալիս:
Գնացինք Քըրքաֆ, դուետ վերցրինք ու մեր կայանալիք ճանապարհորդությունն էինք քննարկում/պատկերացնում, Արմն էլ էր համոզում, որ եթե իր գալը չստացվի, մենակ գնամ: Բայց չէ... դժվար...

No comments: