Ձանձրանում եմ... Վալի շաբաթօրյա դասը սկսվեց, արդեն նստած կարդում ա, չի լսում՝ ինչ եմ խոսում, չնայած հենց խոսում եմ, հիստերիկանում ա։ Հովոն էլ պառկած ա գիրք կարդում։ Զարմանալի երևույթ ա։ Էնքան էի ասել՝ գիրք կարդա, որ արդեն բերանս ցավում էր, բայց անօգուտ էր։ Էսօր գնացել էինք գրախանութ, ինքն իր հոժար կամքով գնաց երեք հատորանոց գիրք վերցրեց հունական դիցաբանության մասին, հիմա էլ կպած կարդում ա։ Վալն ասում ա.
-Լսի, հաստատ սիրած աղջիկը կարդացել ա, ինքն էլ ա ուզում գաղափար ունենա, դրա համար ա կարդում։
Մեռա։ Ես էլ որ իմ սիրած մարդու կարդացած բոլոր գրքերը կարդայի, հիմա ահագին բանիմաց կլինեի։
Ինչքան հարցնում եմ.
-Հով, ինչի՞ ես կարդում։
Ասում ա.
-Դու չէիր ասո՞ւմ՝ կարդա։ Կարդում եմ, ի՞նչ ես ուզում։
Նայում եմ ու ժպտում։
No comments:
Post a Comment