Ամեն ձայն ու շշուկ վրաս ազդում է վերջերս, նյարդերս էլ չեն դիմանում։ Էլի ուզում եմ փախչել բոլորից, բայց ինչպես միշտ թարս է։ Երբ շփման կարիք եմ ունենում, ամենքն իր դարդով տարված է լինում, ոչ մեկն ուշադրություն չի դարձնում։ Հիմա էլ բացի մի քանի հոգուց ոչ մեկի հետ խոսել չեմ ուզում։ Լսել էլ չեմ կարողանում, բայց բոլորն իրենց կյանքն են պատմում, դեռ մի բան էլ ավելին։ Ուզում եմ լռության մեջ մնալ. ինձ չի հետաքրքրում, թե Մալախովն ինչի մասին է խոսացել իր հաղորդման ժամանակ, Մեդվեդևն ինչ է արել, Հայաստանում հողերը թանկացել են, կամ թե եսիմ ինչ են եղել։
Առավոտից սպասում էի, որ բոլորը գնան քնեն, նստեմ հանգիստ, մի քիչ դաս անեմ, բայց ներվայնացա ու մնացի։ Կենտրոնանալ չեմ կարողանում... ։(
No comments:
Post a Comment