Էսօր էլի հայտնվեց ճամփիս։ Նրան միշտ արագ քայլելիս եմ տեսնում... հիմնականում Ֆրանցի դիմաց։ Այնպես է քայլում, կարծես հետևից մարդ ընկած լինի։ Մազերը միշտ թափված վիճակում են, շագանակագույն պայուսակը մի ուսին գցած... Որ հանկարծ աչքերս հանդիպում են հայացքին, մի տեսակ սառում եմ։ Դեմքին գույն չկա, շրթունքներն էլ են անգույն , ավելի ճիշտ՝ մաշկագույն. դեմքի վրա չեն երևում։ Նույնիսկ շոգ եղանակին նրա հագից անպակաս է իր սև ժակետը։ Այնպիսի տպավորություն է, որ նա միշտ մրսում է, իսկ երբ իրեն տեսնում եմ, այդ սառնությունը փոխանցվում է ինձ։
Էսօր էլ հայտնվեց ճամփիս։ Ֆրանցի մոտ չէր։ Կանգնած էր. սովորականի համաձայն չէր «վազում»։ Զարմացա։ Ինչ-որ մեկի հետ էր զրուցում։ Ու հանկարծ սկսեց ծիծաղել։ Փաստորեն ծիծաղել էլ գիտեր։ Էն էլ ինչ ծիծաղել։ Կատարյալ գռեհիկ ծիծաղ։ Վրաս ահավոր ազդեց։ Հենց էսօ՞ր պիտի տեսնեի դրան։
No comments:
Post a Comment