Tuesday, January 31, 2012

…առավոտյան արթնանայի, տան մեջ պիժամոյով աննպատակ, քնաթաթախ պտտվեի, տեսնեի մարդ չկա, դուրս գայի բակ, էլի ոչ ոք չլիներ, մի բաժակ ջուր խմեի, մտնեի ներս, դուրս գայի պատշգամբ, խորը շունչ քաշեի, այգու կողմից եկող մերոնց ձայները լսեի, էլի մտնեի ներս, հագնվեի, գիրքս վերցնեի ու իջնեի այգի… ձեռքս գցեի ծառին, անզգույշ խնձոր պոկեի,  ափով մաքրեի ու հավեսով կծեի, հասնեի մերոնց, տատս ասեր՝ բարի լույս, գնայի մամայի կողքին նստեի, գլուխս դնեի ուսին ու շարւնակեի խնձորն ուտել... Մաման նեղվեր ու ասեր՝ մի հենվի, պապան մի քիչ այն կողմ այգին փորելիս լիներ, հետո մոտենար մեզ, նստեր ու ասեր՝ Նարին, բա մի հատ էլ կոֆե չես եփո՞ւմ, բերես… ալարկոտ շարժվեի, տատս խիստ հայացքով նայեր, որ արագացնեի, բայց դա  իմ վրա չազդեր ու նույն տեմպով բարձրանայի վերև՝ սուրճ պատրաստելու… ճամփին էլի անզգույշ խնձոր պոկեի ու պապայի սրտացավ ձայնը լսեի՝ ծառը պոկեց…

Ո՜նց եմ կարոտել գյուղի կյանքը…

No comments: