Tuesday, March 31, 2009

Հայլենդում

Նախորդ գիշեր քունս չէր տանում, մինչև առավոտ չկարողացա քնել: Առավոտյան ժամը տասնմեկին նորից պառկեցի, էն էլ ուղիղ կես ժամ հետո քույրս զանգեց թե՝ պատրաստվի, գալիս եմ գնանք Արփինեի հետ հանդիպմանը. չէ-մէ չկա:

Արփին մեր ընկերուհիներից է: Քույրս նրա հետ ծանոթացել էր ԱՄՆում դպրոց գնալու առաջին օրը, երբ մոլորված կանգնած է եղել դպրոցի բակում՝ չիմանալով որտեղ է իր հաջորդ դասի դասասենյակը: Բախտի բերմամբ, թե պատահմամբ Արփինեն է հայտնվում ու օգնում նրան՝ ցույց տալով բոլոր դասարանների տեղերը: Երբ ես եկա ԱՄՆ, նրանք չէին շփվում, միայն ժպտում էին իրար տեսնելիս ու բարևում:

Անձամբ ես Արփինեի հետ ծանոթացա Վաշինգտոնի կոնֆերանսին մեկնելուց առաջ՝ փորձերի ժամանակ, իսկ արդեն Վաշինգտոնում ահագին մտերմացանք երեքս էլ ու, չնայած Արփինեն Ստանֆորդում է սովորում, երբ վերադառնում է Հոլիվուդ, անպայման առիթ ենք գտնում հանդիպելու:

Վերջերս չգիտեմ ինչ էր կատարվում հետս, խուսափում էի մարդկանցից, կապ չունի ծանոթ, թե անծանոթ: Նույնիսկ մոտ ընկերուհիներիս հետ հանդիպումները հետաձգում էի, հետո էլ ընդհանրապես չեղյալ համարում: Արփիին էլ ո՛չ «Գովաբանության օրը» տեսա, ո՛չ էլ Ծննդյան տոներին: Կես տարուց ավել է՝ չէի տեսել... հիմա էլ գարնանային մի շաբաթյա արձակուրդն էր, նա նորից վերադարձել էր Սան Ֆրանցիսկոյից, ուստի որոշեցի գնալ: Քանի որ Արմենուհուն էլ էի խոստացել, որ արձակուրդին մի տեղ կգնանք, միանգամից նրան էլ ասացի մեր հետ գա: Սկզբում որոշել էինք կրակելու գնալ, հետո, չգիտեմ ինչու, քույրս չուզեց այդտեղ գնալ: Որոշեցին կամ Ամերիկանա գնալ, կամ էլ Հայլենդ՝ աստղերի փողոց: Վերջում ընտրեցին Հայլենդը: Գնացինք ռեստորան... հետո սկսեցինք քայլել: Արմենուհին ահագին զվարճացրեց մեզ...
Լավ անցավ...

No comments: