Ինչպես էին ընթանում վերջին տաս շաբաթներս սկսած հունվարի հինգից.
Երկուշաբթի ու չորեքշաբթի օրերին ընդամենը երկու դաս ունեի՝ կենսաբանություն ու հայ գրականություն: Առաջինը սկսում էր ժամը ինն անց կես, բայց Արմենուհու հետ միշտ ժամը ութին էինք տանից դուրս գալիս, որ Արտյոմի (եղբոր) հետ գնանք, որ մեկ էլ նրա հորը նեղություն չտանք: Կես ժամում հասնում էինք ու նստում չաչանակում մինչև իմ դասի սկսելը: Հետո միասին քայլում էինք դեպի իմ լսարան ու իրար հրաժեշտ տալիս: )
Էս դասից հետո մի ժամ ընդմիջում ունեի: Միշտ գնում էի մի բաժակ սուրճ վերցնում ու կամաց քայլում դեպի արվեստի գրադարան: Արագ-արագ առաջադրանքս մաքրագրում էի, մտնում ինետ Անիի հետ մի քանի բառ փոխանակում ու վազում դասի: Լսարանը շատ մոտիկ էր էդ գրադարանին, այդ պատճառով միշտ այդտեղ էի գնում, չնայած Փոուելն ավելի շատ եմ սիրում: Ես ամենաառաջինն էի լինում, հետո կամ Մելինեն էր գալիս, կամ Արմենը, մի քիչ զրուցում էինք մինչև մյուսները գային:
Ընկ. Ք-ի դասերը միշտ հետաքրքիր էին անցնում: Նույնիսկ եթե գիշերները քնած չէի լինում, ուշադրությունս երբեք չէր շեղվում. փորձում էի կորզել նրա բոլոր ասածներն ու ոչինչ բաց չթողնել: Իսկ դասից հետո սպանեին էլ, գրադարանում չէի մնա: Նույնիսկ որ որոշում էի՝ վերջ, հաստատ մնալու եմ, չէի կարողանում: Մանավանդ որ հաջորդ օրերին մի դաս ունեի, պարապելու շատ բան չէր լինում, բայց կենսաբն այդպես էլ մնում էր ( ու մնաց մինչև էն վերջին 4 օրերի պարապելս):
Գնում էի տուն ու եթե գիշերը քնած չէի լինում, անպայման քնում էի, հույս ունենալով, որ կարթնանամ ու մի քիչ դաս կանեմ, բայց արթնանում էի ու ոչինչ չէի անում: Միայն չորեքշաբթի օրերը կենսաբի լաբ ռեփորթներն էի գրում ու պատրաստվում հաջորդ օրվա լաբերին:
Երեքշաբթի օրերին միայն քիմիայի լեկցիա ունեի ժամը տասին: Էլի ութին տանից դուրս էինք գալիս, որովհետև Արմը էդ օրերին միշտ մաթեմի թեստ ուներ ու ուզում էր նախքան դասի սկսելը մի քանի հարց տալ TA-ին: Ես էլ Փոուել էի գնում կամ էլ Ֆրանցում նստում ու կարդում: Դասի ավարտից հետո միասին ավտոբուսով գալիս էինք տուն: Էլի միշտ պայմանավորվում էինք մնալ մինչև ժամը հինգը պարապել, բայց դասից հետո հարցնում էի՝ ուզո՞ւմ ես մնանք: Գլուխը բացասաբար շարժում էր ու ժպտում, ես էլ հենց էդ էի ուզում:
-Դե ուրեմն գնացինք տուն: Մյուս շաբաթ կմնանք,- ասում էի ու ուղղվում էինք դեպի կանգառ:
Մենակ մի երեքշաբթի օր հազիվ մեզ ստիպեցինք ու մնացինք գրադարանում: Արմը շարադրություն էր գրում, ես էլ կենսաբ էի կարդում: Արանքում ահագին ջրիկացանք, հետո Արմի ընկրուհիներից մեկը գրեց, որ իրենց դպրոցական ծանոթներից մեկն է մահացել: Արմը տխրեց ու մնաց-մնաց ասաց.
-This is what I hate. I don’t know what’s gonna happen to me in four years. You know, I’m struggling to get a bachelors degree, but I don’t know if I’ll be alive in four years. If I knew I’d be dead, I wouldn’t suffer, and I’d do something different... ouf, it’s pointless to talk about this… but still… you understand me, right?
-Հա, հասկանում եմ,- կատակի տվեցի ես,- Ես էլ ինչ իմանամ վաղը սաղ եմ լինելու, թե մեռած: Պատկերացրու էսքան կարդալուց հետո մեռնեմ: Հիմա որ իմանայի, կգնայի տուն ու հանգիստ կքնեի: J
Երևի մեր անիմաստ խոսակցությունը շարունակվեր, եթե պարսիկ ուսանողները չգային ու մեր դիմացը նստեին: Ստիպված լռեցինք, որ նրանց չխանգարենք: Հետո նրանք խնդրեցին մեզ, որ իրենց իրերին հետևենք, մինչև ճաշեն ու գան: Էդպես մինչև ժամը չորսը պարապեցինք:
Հինգշաբթի օրերին կենսաբի լաբորատոր ունեի մենակ: Առավորտյան 6:30 Հովոյի ու պապայի հետ տանից դուրս էի գալիս, կես ժամ շուտ էի հասնում ու հավեսով էդ ցրտին համալսարանում ման էի գալիս մինչև ժամը ութը լիներ: Ամենահետաքրքիր լաբը առնետ դիահերձելն էր: Ես, Մայքն ու մի ուրիշ աղջիկ էինք իրար հետ աշխատում: Էնքան սիրուն փափուկ ու սպիտակ առնետ էր, որ չկարողացա փորը ես բացեմ: Մայքին ասացի՝ դու սկսի, ես օրգանները կքչփորեմ: Էդպես էլ արեցինք: Էն աղջիկն էլ գանգը բացեց, որ ուղեղը հանենք: Չգիտեմ ինչու՝ առնետի հերձումն ավելի հետաքրքիր անցավ: Դպրոցում կատու էինք հերձել, էդքան հետաքրքիր չէր: Աղջիկների կեսն էլ թողել դուրս էին եկել դասարանից, պատճառաբանելով, թե իրենց կատուներին են հիշում, վատանում: Դրա համար Արմենուհենց ժամանակ արդեն գորտ էին հերձել տալիս:
Լաբին հետս մի հայ կար մենակ՝ Շողերը: Նա մի ամերիկացու ու հրեայի հետ էր աշխատում: Ոչ մեկս չգիտեինք, որ այդ տղան հրեա է: Մի օր տարբեր ազգերից ու ազգություններից խոսք էր գնում. հրեան հարցրեց, թե կարո՞ղ ենք ասել, թե ինքն ինչացի է: Բոլորս միաբերան ասացինք՝ մեքսիկացի: Կատաղեց: Բա թե՝ բոլորն էդ են կարծում, ես էդքան մեքսիկացու նմա՞ն եմ: Ես հրեա եմ, հրեա՛:
Շողերը ներողություն խնդրեց: Հրեան էլ թե.
-Դու ի՞նչ ազգության ես պատկանում:
-Հայ եմ,- պատասխանեց Շողերը:
-Որտե՞ղ ես ծնվել:
-Այստեղ՝ ԱՄՆ-ում:
-Իսկ ծնողնե՞րդ:
-Բեյրութում:
-Չեմ հասկանում քո հայ լինելը որտեղից է գալիս:
- Դե ամերիկահայ եմ:
- Բայց ծնողներդ Բեյրութից են, հայն ի՞նչ կապ ունի...
- Դե տատիկս ու պապիկս ու ընդհանրապես մեր նախնիները հայեր են եղել...
- Լավ, պարզ է...
Հետաքրքիր է, էդքան դժվա՞ր էր հասկանալը:
Ուրբաթ օրերին էլ մենակ քիմիայի լաբ ունեի: Ժամը իննին Արմենց հետ դուրս էի գալիս, հետո գնում էի YRL: 11-ին սկսվում էր դասը: Հինգշաբթի միշտ ուշ էի քնում ու լաբին հարբածի նման էի միշտ: Հետո գալիս էի տուն ու ոչինչ չէի անում, բացի ֆիլմեր դիտելուց:
Կիրակի էլ տատիկն էր գալիս: Մինչև դես-դեն, օրը ճաշ էր դառնում ու նոր սկսում էի դաս անել:
No comments:
Post a Comment