Նստած եմ «Բիգ Բեր»-ի էս անծանոթ տանը: Ցուրտ է, պիտի որ մրսեմ, բայց շոգում եմ... մի տհաճ տաքություն է եկել վրաս, որն ինձ ստիպում է բացել պատուհանները, բայց էրեխեքը մրսում են: Դե արի ու դիմացի:'
Սառնարանը բացեցի, մի ժամ կարգին խմելու բան էի փնտրում, էն էլ սաղ գազային խմիչքներ էին: Ամենահարմարը ջուրն էր՝ սառույցով: Սկսեցի սառույց կրծել: Մի քիչ թեթևացա:
Հիմա նստած եմ մթության մեջ, երկրորդ հարկում: Բոլորը քնած են: Մեռելային լռություն է տիրում: Վաղուց էսպիսի հանգիստ չէի վայելել: Քնել չեմ ուզում: Ուզում եմ նստել ու անվերջ մտածել, բայց քունս տանում է: Միշտ չէ, որ իմ ուզածով է լինում...
No comments:
Post a Comment