Friday, May 29, 2009

Վերջապե՜ս

Էնքան եմ ուրախացել, որ պատկերացնել հնարավոր չի ուղղակի: Պապային ինչքան ժամանակ է համոզում էինք, որ թութակներին տանի խանութին հանձնի, մինչև մի օր տարավ, էն էլ հետ չվերցրեցին: Ստիպված վանդակի դուռը բաց թողեց, որ գնան, էն էլ մի հատ լաչառը կար, մենակ դա իրեն ազատություն տվեց, մյուս հինգը մնացին: Պապան էլ խղճաց ու էլի ներս բերեց: Ավելի տխրեցինք: Էլ հույս չկար, որ երբևիցե կազատվենք դրանցից: Տունը ոնց-որ թռչնաբուծարան լիներ: Հենց մարդ նստում էր հանգստանալու, հեռուստացույց կամ երաժշտություն էր միացնում, հետը հավասար սկսում էին ձայները գլուխները գցել: Քանի անգամ վրաները ջուր եմ լցրել, որ սսկեն:

Էսօր տեսնեմ՝ մաման վանդակներն է հանում-դնում: Հարցրեցի ինչ է անում, ասաց՝ թութակներին ուզող կա, հանում է, որ տանեն: Քիչ էր մնում ուրախությունից պարեի: Վալի հետ տարան հանձնեցին իրենց նոր տիրոջը, որը պատրաստվում էր նույնիսկ վճարել: Չգիտի իր գլխի գալիքը դեռ:

Մնացին դեղձանիկները: Դրանք սուսիկ-փուսիկ են, չեն խանգարում, բայց էլի մի ձևով պապային համոզել է պետք, որ դրանց էլ ճամփու դնենք: Դու ասա ուզող լինի :

No comments: