Երեկ առավոտյան Արմը հազիվ քնաթաթախ իջավ, որ գնանք դասի: Ասաց, որ չէր ուզում գար, բայց փողոցի մաքրման ժամն էր, ուզած-չուզած պիտի արթնանար` մեքենայի տեղը փոխեր: Գնացինք սուրճի փոխարեն ելակի հյութ վերցրեցինք ու ես վազեցի դասի:
Լաբարատորից հետո գնացի գրադարան ինետ մտնելու, մի քանի բան կար տպելու: Արմն եկավ թե՝ վեր կաց, գնանք դաս անելու, քեզ որ ստեղ թողեմ, տենց էլ կմնաս: Գնացինք, էն էլ Անահիտը զանգեց, դուրս եկա խոսելու: Շատ հաճելի եղանակ էր, նստեցի գրադարանի շենքի հետևի նստարաններից մեկին ու էդպես էլ մնացի:
Լեկցիայից հետո իջանք հաց ուտելու: Արմը Նաիրիի հետ ծանոթացրեց: Խոսում էինք, մեկ էլ Նաիրին հարցրեց, թե ինչքան ժամանակ է, որ հարևաններ ենք: Մինչ Արմը փորձում էր հիշել, ես ասացի՝ երեք, Արմն էլ հաստատեց, բայց երբ եկա տուն, օրագիրս բացեցի ու տեսա, որ 2004-ին ենք ծանոթացել: Այսինքն մոտ հինգ տարի առաջ էին իրենք տեղափոխվել մեր շենք:
Հիշում եմ՝ մի արևոտ օր դասից ես ու Վալը եկանք, իրենք շենքի դիմաց կանգնած սպասում էին, որ Արտյոմը դուռը բացի: Հետո Արտյոմը ծանոթացրեց ու, չգիտեմ ինչու, Արմը շատ ջղայն ու մռայլ աղջկա տպավորություն թողեց: Տենց չէինք էլ շփվում, ոչ էլ իրար տեսնում էինք: Մինչև մի օր Վալը դպրոցում տեսավ, բա թե՝ էս ոնց-որ մեր հարևանն ա, բարև-բարլուս ու մտերմացան: Էն ժամանակ մենք հիմնականում քայլելով էինք դասից տուն գնում ու երբ Արմը տանող չէր ունենում, խնդրում էր սպասենք, որ միասին գնանք: Հետո էլ արդեն չէր թողնում ավտոբուս նստենք, միշտ զանգը տալիս էր առավոտյան, որ իրենց հետ գնանք: Տենց ինքն ու Վալը մոտիկացան, իսկ ես էլի առանձին պետություն էի, մինչև Արմը ընդունվեց UCLA ու բազմաթիվ հարցերով սկսեց դիմել ինձ:
Էդ ընթացքում մեր ծնողներն էլ սկսեցին ճանաչել իրար ու իրենք իրենց որոշեցին, որ արդեն իրենք են ինձ դասի տանելու: Տենց Արմի հետ մտերմացա: Չնայած շատ տարբեր բնավորությունների տեր մարդիկ ենք, բայց յոլա գնում ենք: Ու փաստորեն էն առաջին երկու տարում, որ չէինք շփվել, ոնց-որ հարևաններ եղած չլինեինք:
Ինչևէ, հետո գնացինք գրադարան, ժամը յոթն անց էր, երբ տուն մտա: Մերոնք նախքան էդ արդեն հասցրել էին մի քանի անգամ զանգել:
Դաս անելու հավես չունեի, մինչև դես-դեն, օրս անիմաստ անցավ:
Էլ չեմ կարում գրեմ, քունս տանում ա:
No comments:
Post a Comment