Thursday, July 16, 2009

Ձախորդ մարդ եմ

Էհ, չեմ հասկանում ինչ ա կատարվում էս շաբաթ: Լաբորատորիայում ինչին կպչում եմ, փչանում ա:
Երկու օր առաջ կոմպի գործը իմ վրա էր, անտերը գրաֆիկները գծելու հենց մեջտեղում պրոգրամը կանգնեց: Ասիստենտին կանչեցի, չհասկացավ ինչը ինչոց էր: Ստիպված մինչև դասի վերջին րոպեն երեխեքով նստեցինք եսիմ ինչ թվեր հորինեցինք ու ինչ ձևերով «գրաֆները» գծեցինք, որ պլյուս ստացանք:
Երեկ էլ ահագին բան խառվեց իրար կոմպում, ասիստենտն ասեց, որ տենց բան հեչ չի կատարվել, առաջին անգամ էր նման բան տեսնում ու էլի ձգձգվեց մեր աշխատանքը:
Էսօր էլ հենց հերթը հասավ ինձ, որ լիցքավորման սարքը միացնեմ, ձեռքս մոտեցնելն ու փչանալը մեկ եղավ, մի հատ էլ կարգին «տոկ» տվեց: Մնացինք շվարած...
Տեսնես վաղը ի՞նչ ա լինելու: Էլ ոչ մի բանին չեմ խառնվելու, վերջ: Կանգնելու եմ ու մենակ նայեմ ... :(

No comments: