Monday, August 3, 2009

Նոր «կիսաքառորդ»

Էսօր նոր սեսիա սկսեցինք. ֆիզիկայի երրորդ մասն եմ վերցրել: Պրոֆեսոր Մահմուդ Հեյրաթի ակցենտը «շատ հավես» թվաց դիմացի շարքում նստած հայ աղջիկներին, որոնք ամբողջ հիսուն րոպեի ընթացքում անընդհատ քչփչում էին ու իրար հեռախոսով ինչ-որ նկարներ ցույց տալիս: Հեյրաթի կոմպն էլ մի հարյուր հիսուն անգամ անջատվեց դաս բացատրելու ընթացքում: Դասից հետո «discussion» ունեինք, բայց քանի որ ընդամենը մի ժամ էինք դաս արել, ասիստենտը չգիտեր կոնկրետ ինչ աներ, ասեց՝ հարցեր տվեք: Հարց չունեի, թողեցի ու դուրս եկա: Լաբի օր էր, բայց ոչ մի տեղ գրված չէր լաբ անելու ենք, թե չէ: Հեյրաթին հարցրեցի, ասաց՝ չգիտեմ, լաբ ասիստենտից հարցրեք: Ստիպված գնացի գրադարան մինչև մի ժամն անցներ ու համոզվեի, որ լաբ չկար: Տենց էլ եղավ. Հակի հետ ֆեյսբուքում մի քիչ խոսելուց հետո գնացի Knudsen Hall ու դռան վրա կարդացի, որ էս շաբաթ ոչ մի լաբ չենք անելու: Ավելի լավ: Ամեն օր մի ժամանոց դաս ունեմ ու էդ մի ժամի համար հասնելու եմ համալսարան: Բայց սենց լավ ա, ասենք առավոտյան, որ չեմ ուզում արթնանալ, ինձ մխիթարում եմ, որ ընդամենը մի ժամ է, գնամ լեկցիան լսեմ, հետո կգամ տուն, կքնեմ: Ու ուզելով եմ դասի գնում: Չնայած հետո էլ գալիս եմ տուն ու ասում՝ լավ, հիմա ավելի լավ է դիմանամ, որ երեկոյան կարողանամ քնել ու տենց ո՛չ ցերեկն եմ քնում, ո՛չ էլ գիշերը: Դրա համար ահավոր ծուլացել եմ, ոչինչ անել չեմ ուզում ու հենց հիշում եմ, որ մի բան պիտի կարդամ կամ անեմ, նենց բարդ պրոցես ա թվում, որ դարդերս քիչ ա մնում ինձ ուտեն: :(

Տեսա լաբ չկա, Արմին գրեցի. գրեց, որ չի ուզում դասի գալ, ասի՝ դե չեմ սպասում ու ավտոբուսով գնացի տուն: Նենց անսովոր ա դարձել ավտոբուսով գնալը, սպասի թե պիտի տուն հասնես, մի ժամից ավել ա տևում, իսկ ես արդեն սովոր եմ մեքենայով 3Օ-4Օ րոպեից տանը լինել: Պապան էլի սկսել ա համոզել, որ քշել սովորեմ: Աչքիս համաձայնվելու եմ: Անցյալ ամռանն ինադ ընկա, Վալը գնաց սիրուն սովորեց: :) Համ էլ հիմա Վոլվոն ազատ ա, կարամ էդ քշեմ: Պապան արդեն էն օրվա վերցրած Հոնդան ա քշում, մաման էլ ասում ա՝ ես Վոլվո քշողը չեմ, մեծ ու ծանր ա: Վալն էլ ա դրանից խուսափում: Տեսնենք ինձնից քշող դուրս կգա՞:

Էս ա էս վեց շաբաթն էլ կթռնի կգնա ու սովորական դասերը կսկսեն: Երկու հատ միջանկյալ ունեմ հանձնելու, մի հատ էլ քննություն, հետո էլ երևի մի շաբաթ արձակուրդ, իսկ հետո էլի մի տարի դասի մինչև մյուս ամառային դասեր վերցնելը: Չէ, բայց ոնց էլ լինի, Christmas break-ին կարգին հանգստանում եմ: Տարվա մեջ ամենաերկար արձակուրդս է... երկու շաբաթ: :)

Է՜հ, ամառ-ամառ, ինչու ես սենց շուտ անցնում: Էս ամառ կյանքում առաջին անգամ մի օրվա մեջ երկու քննություն եմ հանձնել: Որբաթ օրն էր: Առավոտվա ութից մինչև երկուսը առանց ընդմիջման քննության էի: Լսարանից դուրս եկա անջատված վիճակում: Գիշերն էլ չէի քնել, դրա համար ավտոբուսի մեջ աչքս հա կպնում էր: Տանջանքով հասա տուն ու ամբողջ օրը անտրամադիր նստած էի: Տարբեր կինոներ միացրեցի, որ նայեմ, բայց չկարողացա: Բոլորն էլ կիսատ թողեցի. անհետաքրքիր էին թվում: Իրիկունը պապան ու Հովոն գնացին Բիգ Բեր, գիշերն էնտեղ պիտի մնային: Վալի հետ զալում էինք. ինքը գիրք էր կարդում, ես Անահիտի ու Հակի հետ էի խոսում:
Հաջորդ օրն սկսեցի սենյակում տեղափոխություններ անել: Ամեն քառորդից հետո պարտադիր անում եմ, թե չէ մի ձև հոգնում եմ երկար ժամանակ նույն դասավորվածությունից: Գարնանային քառորդից հետո հիվանդանալու պատճառով չկարողացա անել, բայց լավ ա՝ էս անգամ ուժ ու կող արեցի ու պրծա: Պապան եկավ տեսավ ու էլի ասեց՝ ամեն օր սենյա՞կ եք փոխում: Թե ամեն օր ոնց եմ փոխում, չգիտեմ...

Էհ, չգիտեմ....

No comments: