Friday, August 14, 2009

Մի շաբաթ էլ գլորեցինք:

Առավոտյան 6:45 արթնացա, ինձ մի կերպ համոզելով, որ ընդամենը երկու ժամից տանն եմ լինելու, պատրաստվեցի ու տանից դուրս եկա: Եղանակը կարգին ամպամած էր, դանդաղ ման գալով հասա կանգառ: Ավտոբուսը ճիշտ ժամանակին եկավ ու քսան րոպե շուտ հասա համալսարան: Ֆրանցի դիմաց մի մուսուլման աղջկա տեսա, մի քանի անգամ լսարանում նկատել էի, մոտեցա պարզեցի, որ իսկապես իմ հետ նույն ֆիզիկան է վերցնում: Երկու օր բացակայել էի, խնդրեցի, որ լեկցիան տա՝ արտագրեմ: Մինչ գնում էինք լսարան, հարցրեց.

-Իրանի՞ց ես:
-Ե՞ս: Իրանի՞ց,- շատ զարմացա, բայց տենց ցույց չտվեցի,- չէ՛, Հայաստանից եմ, իսկ դու Իրանի՞ց ես:
-Չէ, Պակիստանից:

Պարզվեց, որ հինգ տարի առաջ էր եկել ԱՄՆ: Համեստ ու խելացի աղջիկ էր: Տեղավորվեցինք հայերի ետևի շարքում. մինչև դասի սկսելը ահագին հասցրեցի արտագրել, մնաց մի էջ, դա էլ երկուշաբթի օրը կգրեմ, մեկ ա էս միջանկյալին էդ թեմայի վերաբերյալ հարցեր չեն լինելու:

Դասն արագ անցավ, որովհետև Հեյրաթը դեմոներ էր անում, լեկցիա քիչ գրեցինք: Տնայինը հանձնեցի ու դուրս եկա ու ընդամենը մի ժամ հետո տանն էի: Մի երկու ժամ հետո էլ Վալն եկավ գործից: Պիտի մեքենան տանեինք թողնեինք սարքելու ու մետրոյով տուն գայինք, էն էլ սկզբում Ջաքի մոտ գնացինք, ասեց՝ ասեք թող իրանք գան իմ մոտ ստուգեն, ես կսարքեմ:

Գնացինք տուն: Վալը զանգեց Մերկուրի, խնդրեցին, որ մենք տանենք՝ խոստանալով, որ ընդամենը մի տաս րոպե կտևա ստուգելը և այլն, իսկ հետո արդեն կարող ենք Ջաքի մոտ սարքել տալ: Ուստի նորից գնացինք: Իսկապես էդ ստուգելու պրոցեսը տաս րոպե տևեց, մամային տարանք տուն ու գնացինք Հոլիվուդի Փրեսբիթերյան Բժշկական Կենտրոն: Ուզում էի վերջապես թղթերը լրացնել, TB թեսթ հանձնել ու սկսել աշխատել, թե չէ օրերս իզուր անցնում են ու ոչինչ չեմ անում:

Հենց հիվանդանոց մտանք, հոտից միանգամից հիշեցի շտապ օգնության բաժանմունքում անցկացրած գիշերս, մեկ էլ Երևանի հանրապետական հիվանդանոցը, որ ստիպված աչքի ստուգման էի գնացել ու ինչ ձևի հիվանդ ասես՝ տեսա: Փրեսբիթերյանում նենց բժիշկներ կային, որ մի պահ նայում էի ու մտածում՝ երանի սրանց, ո՞նց էլ ընդունվել ու սովորել են բժշկական:

Գաբրիելան տեղում չէր: Վալն ուզում էր իր ղեկավարին այցելել, ուստի բարձրացանք երկրորդ հարկ, նա էլ տեղում չէր:
-Ուրբաթ ա, գործից փախել են,-անմիջապես նկաատեց Վալն ու փորուփոշման վերադարձանք: Կարևորը՝ օֆիսի տեղն իմացա, մնում է որոշեմ, թե որ բաժնում կարելի է աշխատել: Երևի շտապ օգնության կամ էլ նյարդաբանության բաժանմունքը կընտրեմ:

Ճանապարհին Վալը բանկ մտավ, ես էլ զանգեցի Անահիտին: Երեկ օնլայն չէր, առավոտյան սմս-իս չպատասխանեց, մտածեցի ինչ-որ բան է պատահել, բայց չէ, փառք Աստծո, ամեն ինչ լավ էր: Հենց Վալն եկավ նստեց մեքենան, անմիջապես ասաց՝ Նանին ասա գալի՞ս ա կինո: Բայց Անահիտը շատ հոգնած էր, ուստի չհամաձայնվեց: Ես էլ հավես չունեի,ասեցի՝ ավելի լավ ա գնանք տուն, բայց ասողին լսող է պետք:

-Չէ՛, գնանք The Time Traveler's Wife-ն էսօր ցույց են տալու, ուզում եմ նայեմ, պիտի գնանք:

Գնացինք Starbucks, կոֆե վերցրինք ու մտանք Arclight: Կինոյին քսան րոպե կար, Վալին ասեցի՝ գնանք Borders, չհամաձայնվեց: Գիտեր, որ մտնեմ, դուրս չեմ գալու: Էդ ընթացքում Արմը զանգեց: Մամայի համարն էր ուզում: Մամայենց հետ խանութ էր գնացել ու խանութում կորցրել նրանց: Շատ չխոսեց. ձայնի տոնից զգացվում էր, որ նեղացած էր...ինչ անեմ, որ գլխացավից մեռնում էի երեկ... երևի մեղավոր եմ...

Կինոն ինձ ձանձրալի թվաց: Անընդհատ ժամին էի նայում... Մի քանի հոգու աչքերը նույնիսկ լցվեցին: Զարմանալի էր... Իմ վրա բացարձակապես չազդեց ֆիլմը: Վերջերս քարսիրտ եմ դարձել...ամեն ինչի հանդեպ անտարբեր եմ...

Վերջը, էս ուրբաթն էլ գնաց: Անկախ ամեն ինչից սիրում եմ ուրբաթ օրերը... Վաղվանից էլի պարապել: Երեք օր է՝ չեմ պարապել: Երեքշաբթի Գլենդեյլ էինք գնացել: Սկզբում մամային տարանք ռենտգենի, հետո Վալի հետ գնացինք Թոնիի մոտ, բացատրեց, որ էն վթարի համար ոչինչ անել հարկավոր չէր, իմաստ չուներ: Հետո Վոնսում մինչև մերոնք առևտուր արեցին, իմս ինձ հասավ: Ներվայնացած եկա տուն ու դաս անել չստացվեց:

Բայց ինչ ուզում ա լինի, Գլենդեյլը շատ մաքուր քաղաք ա, էլ չեմ խոսում Փասադենայի մասին: Հոլիվուդը կորում ա արդեն: Մարդ զզվում ա ոտքը գետնին դնի: Լեքսինգտոնի ու Վերմոնտի որոշ հատվածներ թռնելով ու քիթս փակ եմ անցնում... Ահավոր ա... քաղաքը բացօդյա զուգարան են դարձրել... բա ավտոբուսի կանգառները... ոչ հետևում են, ոչ բան... : ((

Չորեքշաբթի Վալի դասընկերներն էին եկել, Հակն էլ եկավ: Իսկ հինգշաբթի մենակ տնային եմ արել, քանզի շաբաթվա մեջ ոչինչ չէի գրել: Դասի էդ օրը չգնացի, Արմի փարքինգի հարցն էլ մնաց չլուծված: Աշնանը միշտ ավտոբուսով դասի կգնանք: Երանի մեզ: : )

No comments: