Wednesday, January 20, 2010

Սենց էլ ա լինում...

Չորեքշաբթի օրերին իմ ու Արմի դասերը տարբեր ժամերին են սկսվում: Միշտ իմ հետ գալիս է շուտ, մի երկու ժամ նստում ու սպասում մինչև իր դասը սկսվի: Երեկ էլ ինչքան ասացի՝ ես ավտոբուսով կգնամ, չհամաձայնեց, թե՝ էս անձրևին ինչ ավտոբուս, ես կտանեմ:
Առավոտյան 7:30 գրեցի՝ արթո՞ւն ես: Չպատասխանեց: Տրամադրեցի ինձ վեր կենալ, որ չուշանամ դասից ավտոբուսով, բայց տասնհինգ րոպե անց Արմը գրեց՝ աչքերս հազիվ բացեցի, ութին դուրս կգանք: Սովորաբար ժամը իննի դասի համար 8:10-8:15 ենք դուրս գալիս ու հասցնում ենք, բայց էսօր թեսթ ունեի, Արմն էլ գիտեր, ուստի 8:00-ը շատ հարմար էր:

Ընդհանրապես հենց նստում ենք մեքենան, Արմը միանգամից քշում ա, էսօր ասաց՝ պապաս ասել ա՝ մի քիչ թող տաքանա ավտոն, նոր քշի: Ասի՝ թող տաքանա: Վերջապես շարժվեցինք, նորմալ գնում էինք, ճամփի կեսը հազիվ էինք անցել, երբ ահավոր խցանում առաջացավ: Մի րոպեում մի մեքենայի երկարության չափ էինք առաջ գնում: Ժամը ինն էր արդեն, բայց Վեսթ Հոլիվուդ դեռ նոր էինք մտել: Իրենց արևին շինարարություն են անում, ճամփի երկու գիծը փակել էին, բոլոր մեքենաները մտնում էին մյուս գիծ, ինչն էլ տենց շարան էր առաջացրել: Էդ մասն անցանք, բայց էլի նույն տեմպով էինք շարժվում, դրա պատճառն էլ ինչ-որ նկարահանումներ էին, թե էս անձրևին ինչ էին իմացել, չգիտեմ: :(

9:40 մտա լսարան, ներողություն խնդրեցի ու թեստ ուզեցի, ասաց՝ talk to me after class. Դասից հետո էլ ուշացման պատճառը հարցրեց, իմացավ, որ գնում-գալիս եմ, հանրակացարանում չեմ մնում և այլն, էդքանից հետո էլ գլխիս տակ փափուկ բարձ դրեց, որ պրոֆեսոր Նելսոնի հետ խոսամ: Նայեցի-նայեցի, ուզում էի գնալ, շրջվեցի ու ասացի, որ էդ թեսթը երկու րոպեում էլ կգրեի ու որ ինքն ուզեր, թուղթը կտար: Շփոթվեց, ասաց՝ էլի դաս ունի մյուս խմբերի հետ, ժամը մեկին կամ երկուսին կարող եմ գնալ հանձնել: Մտքիս մեջ ասեցի՝ փառք քեզ Տեր Աստված: Լսարանների տեղերն իմացա ու իջա Ակրմեն: Գիտեի, որ Արմն էնտեղ ա: Մի ժամ զրուցելուց հետո գնացինք դասի, բայց Նելսոնն էլի իր դանդաղկոտությամբ ներվերիս ազդեց, թողեցի ու դուրս եկա կեսից: Էն օրն էլ դասն ավարտվել էր, ինքը դեռ դասախոսում էր ու պահանջում, որ ոչ մի շշուկ չլսվի: Ես առանց ուշադրություն դարձնելու դուրս եկա իհարկե. դռան մոտ էի նստած: Մարդ կար, որ դրանից հետո դաս ուներ, լռվել մնացել էր: Ինչևէ:

Գնացի գրադարան: Փեյջեր էի ուզում վերցնել: Էսօրվա աշխատողը Քեյթն էր, իրար հետ նենց խոսացինք, ոնց որ երբեվիցե չէինք տեսել կամ չէինք ճանաչում իրար: Կոմպի մոտ նստած էի, զգացի ահավոր թույլ եմ, քունս տանում էր, բայց ախր քանի օր ա տենց ա, գնում եմ տուն ու չեմ կարողանում քնել: Չորսի կամ հիգի կողմերն են աչքերս փակվում: Ինչևէ, էդ վիճակով ժամ էի սպանում, որ գնամ թեսթը հանձնեմ ու վազեմ լաբ: Թարսի պես 1-3:00-ը լաբ ունեի: Ժամը մեկի լսարանը չգտա, երևի սխալ համար էր ասել շշմածը, հիշողությանը զոռ տալով ասեց մի կերպ առավոտյան, բայց փաստորեն ճիշտ չէր: Ուշացած մտա լաբ, Ջուլին չկար: Ստիպված սկսեցի մենակ ուսումնասիրել ինչ-որ դրված էր սեղանին, կողքինս բա թե՝ միասին անե՞նք: Քիչ անց էլ մի կորեացի տղա միացավ, բայց իմ ուշքն ու միտքը առավոտվա չգրածս թեսթն էր, որի համար էլ ժամը 2-ին թաքուն դուրս եկա լաբից ու գնացի Յանգ: Արագ-արագ գրեցի ու վերադարձա լաբ, որտեղ մինչև 3-ը Մաթյուի գլուխն էինք տանում մեր հարցերով:

Մի խոսքով, էսօր համալսարանն եմ չափչփել էս անձրևին. մեռա մի շենքից մյուսը գնալով, բայց զատո թեսթս հանձնեցի: :)
Հիմա էլ գրադարանում եմ, Մեսչյան եմ լսում: Էսօր ուշ եմ տուն գնալու: Գնամ մի բաժակ սուրճ խմեմ ու անցնեմ դասերիս...

No comments: