Կենսաքիմիայի
սեքշնի ժամին: Կ

ելլին նստած իր դասն ա անում, փոխանակ մեզ բացատրի: Համարյա միշտ էս դասին էսքանով էին լինում, ես էլ երբեմն գնում էի ու փոշմանում:

Լեկցիային հակառակն էր. լսարանում տեղ ու դադար չկար: Ես էլ թարսի պես միշտ վերջին վայրկյանին էի հասնում ու լսարանի ամենահետևում գետնին տեղավորվում:
Անհաջող նկար ա: Քնած մարդ էի տեսել, դրա համար նկարեցի: ;)

Էլի քնած մարդիկ. հնէաբանության դասին էրեխեքի մեծամասնությունը քնում էր: Կարծեմ մի տեղ գրել եմ, որ ձայնագրություններիցս մենակ խռմփոցի ձայներ են գալիս: Իմ քունն էլ էր տանում էս դասին, բայց մի կերպ արթուն էի մնում: :(
Կողքինս նենց սիրուն էր քնած ժամանակ, ափսոս հեռախոսս անջատվեց, չհասցրեցի նկարել:

Գենետիկայի դասին. Լասկին եսիմ ինչ ա գրում գրատախտակին

Մոլեկուլային կենսաբանության քննությունից առաջ: Բոլորն իրենց պիտույքներն իջեցնում են ներքև, օրենք ա: Ես պայուսակս արդեն տարել էի, բայց հեռախոսս մոտս էր: Մեկ ա անջատած ա լինում, ի՞նչ տարբերություն պայուսակիս մեջ ա, թե՞ գրպանումս:

Քննությունից հետո:
Ավտոբուսը փչացել էր. մի ժամ անձրև էի «դիտում»:

Համալսարանի այգում: Նենց շատ էին կրիաները... Հավեսս եկավ, ժամերով կնստեի, կնայեի, ափսոս ժամանակ չունեինք:
Իբր ցույց էին անում վճարի բարձրացման դեմ, բայց ոչ մի օգուտ էլ չտվեց :(



Բոբայով կոֆե ;)
No comments:
Post a Comment