Շնչառությունն զգում էի դեմքիս, աչքերս բարձրացնել չէի ուզում, միայն ժպիտն էի տեսնում: Գրկել էի ու բաց թողնել չէի ուզում: Նրան Էդքան մոտ երբեք չէի եղել... Էնքան հարազատ էր, էնքան անուշ... ժպիտը... ինքը... Ափսոս, որ երազ էր:
Արթացա Վալի լացակումած ձայնից. հեռախոսով էր խոսում: Սկզբում ինձ թվաց՝ դա էլ է երազում, բայց լսողությունս մի քիչ լարելուց հետո զգացի, որ իրականություն էր: Թե ասա ինչի՞ ես սրտիդ էդքան մոտ ընդունում: Ես, օրինակ, ահավոր անտարբեր եմ դարձել վերջերս: Տարօրինակ է, բայց ինձ իրենք էլ չեն հետաքրքրում ու իրենց արածներն էլ վրաս չեն ազդում: Առաջ ես բոլորից շատ էի ջղայնանում, թե ինչու էդպես ասացին, ախր ճիշտ չի և այլն, հիմա ուշադրություն էլ չեմ դարձնում: Պարզապես չեմ խոսում, դրանից ավելի են վատանում: Չնայած չգիտեմ, որ լսափողը ես վերցրած լինեի, էլի կլռեի՞, թե՞ ինչ մտածում էի, կասեի: Կարող է և ասեի...
Ուզում էի վեր կենալ, բայց չկարողացա: Էլի աչքերս փակեցի ու փորձեցի մոռանալ: Կարծես թե ստացվում էր, բայց Արմը գրեց՝ Տյոմի հետ ուզում ենք գալ: Ասի՝ եկեք կես ժամից, ու վեր կացա: Վալի աշակերտն արդեն եկել էր, պարապունքն սկսել էին: Ուզում էի վերջացնեին, նոր Արմենք գային, թե չէ հաստատ խանգարելու էինք: Էդպես էլ եղավ: Տյոմի տրամը բարձր էր. իրեն բարձր տրամ շատ է սազում: Ահագին խոսելուց հետո կոմպս քանդեց, որ տեսնի ինչ է կատարվել: Էն օրը սուրճ թափեցի վրան, ստեղնաշարս փչացավ: Արմի հետ քարուքանդ արեցինք, հավաքեցինք, բայց բան դուրս չեկավ: Էսօր ինքն էլ նայեց ու հաստատեց, որ սարքել հնարավոր չի: Նոր ստեղնաշար պատվիրել է հարկավոր: Տառերիս մի քանիսը չեն աշխատում: :(
Վաղվանից էլի դասի եմ: Էս մի շաբաթը ոնց անցավ, բան չհասկացա: Ինչ որ մտքիս դրել էի անել, ոչինչ էլ չարեցի: Սկզբում մաման վատացավ, թե ինչի՞ տենց միանգամից, չհասկացանք.... Երբ շտապ օգնության բաժանմունք մտանք պապայի հետ, Վալը նստած հոնգուր-հոնգուր լացում էր, իմ արևին ուզում էի շեղել, ծիծաղեցնում էի: Վերջիվերջո լացելով բան դուրս չէր գա: Պապան մտազբաղ ներսուդուրս էր անում... Մեռանք էդքան սպասելով, ձանձրույթից պապային հեռախոսիս նկարներն էի ցույց տալիս ու բացատրում՝ որը որտեղ եմ նկարել կամ ինչու, մինչև բժշկի ձայնը լսվեր ու ներս թողնեին...
Մի խոսքով՝ ոնց շաբաթս սկսել էր, տենց էլ շարունակվեց: Գոնե էս քառորդը կարգին անցնի... :(
No comments:
Post a Comment