Ուրբաթ. Արմենուհուն մի շաբաթ է, ինչ չէի տեսել: Բիգ Բեռ էր գնացել: Հետո էլ կամ ինքը առաջին դասին չէր գալիս, կամ էլ ես չէի գնում: Երեկ վերջապես պիտի տեսնվեինք, բայց առավոտյան գլուխս բարձից պոկել չէի կարողանում, 6-ի կողմերն էի քնել: Կիսաբաց աչքերով հազիվ էի պատասխանում նրա սմս-ներին, իսկ ինքը համառորեն համոզում էր, որ գնամ: Չստացվեց: Միակ նպատակս էդ պահին մի ժամ ավել քնելն էր, թե չէ օրվա ընթացքում էի քնելու մասին մտածելու... Երբ զարթուցիչս զնգաց, էլի արթնանալ չէի կարողանում, որոշեցի առաջին լեկցիային չգնալ, մեկ ա օնլայն կա: Մի ժամ հետո, երբ արդեն չորս ժամ քնել էի համարյա, որոշեցի ընդհանրապես դասի չգնալ: Մեկ ա Միքաելայի լեկցիան օգուտ չի տալիս (սրանից էլ հեշտ պատճա՞ռ): Երբ թեթևացած շունչ քաշելով աչքերս փակեցի, հիշեցի, որ գիրքը քսերոքս չէի արել, իսկ շաբաթ-կիրակի առանց դրա պարապել չէի կարող: Ստիպված վեր կացա ու ... վազեցի կանգառ:
Շատ լավ էլ օգուտ տվեց։ Համ էլ Լասկին 'քլինիք' ուներ, որոշեցի դրան էլ գնալ, չնայած նախորդ օրն էլ էի գնացել։ Երբ գրադարանից դուրս եկա ու քայլում էի Լաքրեց, Անը զանգեց: Ուզում էր իմանալ՝ երբ եմ տանը լինելու: Վալի հետ որոշել էին ինչ-որ ֆիլմ դիտել իրենց տանը, ասացի՝ վեցին կհասնեմ, բայց ինչ վեց...
Արմի հետ պայմանավորվել էինք ժամը հինգին փարքինգում հանդիպել տուն գնալուց առաջ. տասնհինգ րոպե ուշացավ: Կարոտել էինք: :)) Մեքենայի մեջ առանց իրար հերթ տալու խոսում էինք, մեկ էլ Արմը մնաց-մնաց, ուրախ տոնով ասաց.
-Hey, you are talking to me! Finally! Ուրեմն քեզ մի շաբաթ էլի պտի չտենամ, որ խոսաս հետս, թե չէ չես խոսում:
Կարմիր լույսի տակ կանգնած էինք, շարունակում էինք «չաչանակել», մի հատ ուժեղ ձայն եկավ, վեր թռանք, ինձ թվաց՝ ծառ ընկավ, բայց տենց էլ գլխի չընկանք, թե ինչ էր: Մի րոպե չանցած մեքենային նենց հարվածեցին հետևից, որ եթե ամրագոտին ամրացրած չլինեինք, երևի երկուսս էլ դուրս կթռնեինք ապակու միջով: Արմը ջղայնացավ, աջ քաշեց, որ կանգնեն, հարցերը լուծեն, էն էլ խփողը շատ սիրուն ծլկեց, չհասցրինք նորից գիծ մտնել ու հետևել:
Անենց տուն մի ժամ ուշ գնացինք: Լավ անցավ, հավես էր:
Երկուշաբթի. Առավոտյան դասի գնալուց էլի կարմիր լույսի տակ կանգնած էինք, նորից հարված: Էս անգամ նախորդի պես շատ ուժեղ չէր, բայց Արմը չդիմացավ, գլուխը հանեց պատուհանից ու սկսեց կատաղել խփողի վրա, որը հեռախոսը ականջին պահած՝ անմեղ գառի պես նայում էր Արմի աչքերին: Տենց կատաղած քշելով մտավ փարքինգ, ես արդեն հույս չունեի, որ կենդանի դուրս կգամ էդտեղից, մեկ էլ նորից՝ դը՜մփ, ու ամրագոտին չթողեց շարժվեմ:
-Էս ի՛նչ էր,- ճչում եմ:
-Էս էլ ե՛ս էի,- գոռում ա Արմը ու իջնում մեքենայից:
Խփվել էինք պատին:
Ես էլ իջա:
-Poor car,- տրտնջում ա Արմը,- And I'm sorry for my driving.
Այսօր. Դասի ենք գնում:
Արմը անհանգստացած ասում ա.
-Նարի՜ն, I need to change my lanes.
Կողքերս եմ նայում, դիմացը, երևում ա, որ կարիք չկա... Հարցական վրան եմ նայում, ինքն էլ էլի անհանգիստ հայելիներին ա նայում.
-Հետևիցս ավտո ա գալիս: The driver is a woman ու հեռախոս կա ձեռքին, էս ա կխփի: Women don't know how to drive!!!
Ես ուշքից գնում եմ...
No comments:
Post a Comment