Տյոմի հետ դասի ենք գնում:
Արմը հետևն է նստել: Մեկ էլ մի հատ թուղթ է փոխանցում ուսիս վրայով ու ասում, որ ստուգեմ:
-Ckeck to see if my thesis makes sense and whether I'm answering the why question...
Մի քանի անգամ կարդում եմ, չի մտնում:
-Գիրքդ ինչի՞ մասին էր, մի քանի բան ասա, հասկանամ:
Մի կես ժամ հարցաքննում եմ, կարծիքս հայտնում ու թուղթը փոխանցում հետ: Մեկ էլ Տյոմն ասում ա.
-Նարին, իմ thesis-ն էլ կստուգե՞ս:
Մտածում եմ՝ կրակն ընկա: Ձայն չեմ հանում:
-Ասում ես՝ չես ուզո՞ւմ ստուգես:
-Ո՞ւր ա, տուր տեսնեմ:
-Կողքդ նայի, էդ ա, վերցրու:
Նայում եմ, ոչ մի թուղթ չեմ տեսնում: Լույսը փոխվում է կարմիրի, Տյոմը մի հատ պարանով գործած ձեռքի աշխատանք է տալիս... Մի հավես գործ... փորձում եմ հասկանալ՝ ոնց կարելի է պարանով տենց բան ստանալ, շատ ամուր ու համաչափ է արված...
-Հը, ո՞նց ա, ի՞նչ կասես,- ընդհատում է «ուսոմնասիրությունս»:
-Դո՞ւ ես արել:
-Հա..
-Ո՞նց ես արել,-հիացմունքով հարցնում եմ:
-Արել եմ էլի,- ժպտում է:
-Ոնց որ եկեղեցու գմբեթ լինի:
-Ճիշտ ես, մտածում էի՝ շարունակեմ, փոքր եկեղեցի սարքեմ, բայց դե չեմ անի երևի, գործս շատացել ա: Էս պարապ ժամանակ եմ արել գործի տեղը էս երկու օրը:
-Մալադեց, ապրես:
.Արմենուհի՛,- հայելու մեջ Արմին է նայում,- տեսա՞ր, իմ thesis-ը երկու րոպեում ստուգեց, պրծավ, իսկ քոնը մի ժամ տևեց: Այ, տենց պտի անես, որ հավանեն:
-Ուֆ, գնա է,- պատասխանում է Արմն ու տարվում իր թղթերով:
No comments:
Post a Comment