Saturday, April 10, 2010

Անհավես օրեր

Երկուշաբթի առավոտյան անձրև էր մաղում, արդեն գնալու ժամանակն էր, բայց ես դեռ երկմտում էի...
- Ipod-իս մեջ էլ charge չկա,- անհույս տոնով սկսեցի ինքս ինձ խոսել: Հետո պայուսակս բացեցի ու տեսա սխալվել եմ: Ուրախությունից մի բացականչել էր, որ բացականչեցի, մաման զարմացավ: Առանց դրա ավտուբուսի մեջ ձանձրանում եմ, ճամփան երկար է թվում:
-Ուֆ, բա արժի՞ հիսուն րոպեի համար աշխարհի ծերը հասնել, հեչ հավես չունեմ գնալու- շարունակեցի փնթփնթոցս:
- Հիմա որ քշեիր, հերդ ավտոն քեզ կտար, ինքը Վոլվոյով կգնար, ավտոբուսների հույսին չէիր մնա,- մաման էլի սկսեց:
- Որ քշեի... դրան էլ մի ամիս մնաց, չեմ հասցնի...
- Ինչի՞ն մի ամիս մնաց: Գոնե փերմիթը հանձնի:
- Է՜հ, լավ, մամ, ես գնացի:

Դուրս եկա: Օդը նենց մաքուր էր, անձրևը կտրվել էր, երկինքն ամպամած էր, իմ սիրելի եղանակներից մեկը... Խորը շունչ քաշեցի ու կսեցի քայլել: Կանգնած Վոլվոյին մի պահ հայացք նետեցի ու մտածեցի՝ իսկականից ինչ լավ կլիներ, եթե հիմա դուռը բացեի, նստեի ու գնայի...արագ ու հանգիստ...բայց չէ... շարունակեցի քայլել: Հետո անձրևն սկսեց մաղել: Երկնքին նայելով էի գնում: Հավես էր: Չէի զգում, որ հոգնած եմ... որ գիշերը չեմ քնել: Երբ արդեն կանգառում էի, անձրևն ուժեղացավ, ավտոբուսն էլ շուտ եկավ, չհասցրեցի թրջվել:

Ավտոբուսից իջա, զգացի՝ առաջ գնալ չեմ կարողանում: Ոտքերս հազիվ էի քարշ տալիս: Ուժասպառ եղած էի: Մի կերպ հասա լսարան: Դասի սկսվելուն պես աշխուժացա: Չեյզի դասին քնել կամ թեկուզ երազել չի լինում: Անընդհատ խոսացնում է, հարցեր տալիս, մարդ ուշադիր պիտի լինի, որ ճիշտ պատասխանի: Մի խոսքով՝ չփոշմանեցի, որ դասին գնացի, մանավանդ որ քուիզ տվեց: Թերթիկին նայեցի, սիրտս սկսեց արագ աշխատել, բայց լավ գրեցի, ուրախ-ուրախ էլ տուն գնացի:

Իսկ այ էսօր րոշեցի չգնալ ու երբ կեսօրին արթնացա ու մեյլս ստուգեցի, պարզվեց՝ մի քուիզ էլ էսօր էր տվել: Տնային առաջադրանքն էլ էր ուղարկել մեյլով, որ ավելորդ փոյնթ չկորցնենք: Դասարանի կեսը բացակա էր եղել:

No comments: