Վալենք ուզում են մի փոքր միջոցառում կազմակերպել իրենց քոլեջում քսանչորսի առթիվ: Ծերունյանից նրա կազմակերպած միջոցառումների դիսկերն ու ծրագիրը վերցրել էր, ինչքան ժամանակ է ասում էր. «Ամեն ինչ կազմած ա, արի նայենք, տես՝ ինչ կասես»: Հեչ հավես չունեի:
Էսօր հոգնած եկա դասից, գլխացավից մեռնում էի, ուզում էի պառկել մի քիչ, մաման ու Վալը ամեն կերպ փորձեցին խանգարել, որ գոնե գիշերը քնեմ: Ու հանկարծ Վալը էդ դիսկերից մեկը միացրեց... Տաթևն էր արտասանում, հետո Արփինեն, հետո Արսինեն... Աչքերս լցվեցին: Հիշում եմ՝ էդ օրը հենց իմացանք միջոցառում կա, Միսթր Քրիստիանիին ասացինք՝ մենք գնում ենք, մեր ներկայությունը պարտադիր ա, փաստորեն խեղճ մարդուն խաբեցինք... Չերկարացնեմ...
Դիսկերից մեկում Նաիրի պարային համույթի երեխեքն էին պարում Մարշալի բեմում: Տղաներից մեկի դեմքը շատ ծանոթ էր, բայց տեղը չէի բերում: Վալին հարցրեցի, թե ով է, ասաց՝ Վարդանն ա:
-Վարդան, Վարդան, հմմ,- փորձում էի հիշել, բայց էլի չստացվեց::
-Էն որ թիքետ տվեց քեզ :
-Ի՞նչ թիքետ:
-Լանչի՛:
-Վա՜յ, Վարդանը... Վա՜յ, հա, ինքն ա...
Որ դեռ նոր էի էստեղ դպրոց գնում, նկարչության դաս ունեի, մի օր արվեստի եսիմ ինչ ներկայացուցիչներ էին գալու, կերպարվեստի բոլոր դասատուները իրենց դասարաններին տարան գրադարանի դիմացի դահլիճ՝ նրանց պրեզենտացիաները լսելու: Ես ու Վալն էլ գնացինք. էդ ժամանակ միասին էինք վերցնում էդ դասը: Էդ մարդիկ էնքան երկար խոսեցին, որ լանչի կեսը գնաց: Ես էլ վերջում արդեն ուշադրություն չէի դարձնում նրանց խոսացածին: Պայուսակս բացեցի, որ լանչի կտրոնը հանեմ, պատրաստեմ, որ դուրս գալուց հետո միանգամից լանչ վերցնենք ու գնանք «մեր տեղը», էն էլ չկար կտրոնս: :( Մոռացել էի վերցնել: Թարսի պես էլ սոված էի... Սկսեցի բողոքել Վալին ու խնդրել, որ էնպիսի բան վերցնի, որ կարողանանք կիսել: Ինքն էլ ջղայնացավ.
-Չեմ վերցնելու: Սոված մնա, որ մյուս անգամ ուշադիր ստուգես սումկեդ ու թիքեթներդ էլ չմոռանաս:
-Խոզ, սովից մեռնում եմ:
-Ինչի՞ ես չեմ մոռանում, դու միշտ մոռանում ես:
- Դե մտածեցի՝ չեմ սովածանա: Լավ էլի: Վերջին անգամն ա: Էլ չեմ մոռանա:
Վալը ինձ չէր նայում: Որ ջղայնացած է ձևանում, ինձ չի նայում, որ հանկարծ չծիծաղի:
-Վա՜լ:
-Ասեցի՝ չէ՛:
Հույսս կտրեցի: Մեկ էլ դիմացի շարքում նստած տղան առանց հետ նայելու մի հատ լանչի կտրոն մեկնեց: Ես տեղումս քարացա: Մտքովս չէր անցել, որ մոտակայքում կարող է մեր խոսակցությունը հասկացող լիներ: Ոչ էլ Վալն էր նկատել. ինքը սովորաբար ամեն ինչ նկատում է ու շատ շուտ: Թարս հայացք նետեցի Վալին առանց ձայն հանելու, իբր որ համաձայնված լիներ, նման բան տեղի չէր ունենա: Սկսեցի առաստաղին ու կողքերս նայել:
-Վերցրու, էն ա թիքեթ էիր ուզում,- ջղայն տոնով ինձ նայեց Վալը:
-Չեմ ուզում էլ, ախորժակս փակվեց:
-Էդ տղու ձեռքը ցավաց տենց պահելով:
-Ի՞նչ անեմ:
-Վերցրո՛ւ, ի՞նչ պիտի անես,- ասաց ու վերցրեց կտրոնը: Մի հատ էլ մերսի ասաց:
-Ինչի՞ վերցրիր, սոված կմնա ինքը:
-Որ սոված լիներ, չէր տա: Վեր կաց, գնացինք:
-Է՜հհ:
Ու ես էլի բողոքելով ու փնթփնթալով դուրս եկա դահլիճից: Կտրոնը տվողն էլ քթի տակ ժպտում էր:
Հետո իամցա, որ կուզինիս ընկերն էր Վարդանը: Տեսնես էդ օրը հաց կերա՞վ: :D
No comments:
Post a Comment