Sunday, April 4, 2010

Մեծ եղեռնի հավերժասուգին

Ժանտ եղանակը կայծակ արձակեց,
Հայ ազգին՝ անմեղ, մահով պարփակեց:
Փաշաներն՝ անզգամ և անբարտավան
Միտեցին ջնջել հետքը հայության.
Հեծյալ թուրքերի վայրագ զորքերը՝
Անվրեպ շեղբի անխնա զարկով,
Ընդարձակեցին հայոց վերքերը
Եվ հեղեղեցին հոսուն շառատ ծով:
Կանանց ճիչերը՝ անհույս, աղեկեզ,
Ցայտուն էին, ավա՜ղ, մանկան կոծի պես:

Ճարահատյալ հա՛յ, աղերսանքով՝ սի՛ն
Անգութ կոտորվե՛ց ապրիլ քսանչորսի՛ն:

Հրաշք

No comments: