Monday, April 5, 2010

Ե՞րբ եմ խելքի գալու...

Էլի թարս բան եմ արել: Մի էնպիսի բան, որ չէի ուզենա, որ իմ հանդեպ անեին:
Քնել չկարողացա: Սպասում եմ լուսանա, որ վեր կենամ, գնամ էսօրվա միակ դասիս, հետո էլ չգիտեմ, թե ինչ կլինի:
Մաման մտավ սենյակ ու զարմացավ, որ արթուն եմ:
-Չես քնե՞լ:
-Չէ:
-Դասի ես գնալու տե՞նց:
-Հա: Չգնա՞մ:
Թարս-թարս նայում ա երեսիս: Խաբար չի, որ էս շաբաթ ամեն օր էլ ընդամենը մի ժամ եմ քնել դասի գնալուց առաջ:
Գնամ պատրաստվեմ:
Ե՞րբ եմ խելքի գալու...

No comments: