Thursday, May 6, 2010

:(

Էսօր ինչ թարս օր էր: :(

Ավտոբուսի մեջ ծեծկռտուք գնաց: Սևերից մեկը մեքսիկացիների հասցեին չգիտեմ ինչ ասեց, մեկ էլ մենակ էն տեսա, որ մի մեքսիկացի տղա տեղից վեր թռավ ու հարձակվեց դրա վրա: Ծեծել էր, որ ծեծեց սևին. ոռնոցը կապել էր, թե ոստիկանություն զանգեք: Ժողովուրդը խառնվել էր իրար. վարորդին ասում էին, որ կանգնեցնի ավտոբուսը, նա էլ բանի տեղ չէր դնում: Ոնց որ կանգառները վերացել էին աշխարհի երեսից: Առանց կանգնելու գնում էր: Ուրիշ ժամանակ ամեն քայլափոխին կանգնում են, մարդու սիրտ ա խառնում:
Հազիվ պրծավ էդ ամեն ինչը: Բոլորը ծիծաղում էին սևի վրա, իսկ նրա ձեն-ծպտունը դուրս չէր գալիս: Մեղկս եկավ: :(( Բայց դե թող չափ ու սահմանն իմանար:

Ավտոբուսը հազիվ կանգնեց: Մի հաշմանդամ պիտի բարձրանար: Վարորդի անուշադրության հետևանքով էր, թե ինչ, էդ խեղճ մարդը շուռ եկավ սայլակի հետ: Նենց ահավոր էր: Մի քանի հոգի իջան, մի կերպ բարձրացրին, սայլակին նստեցրին, հետո էլ ավտոբուս: Էդ մարդու աչքերը լցվել էին: Իրան ավելի խղճացի:

Ուֆ, անկախ ինձնից խղճում եմ: Նենց վատ զգացողություն ա: Սիրտս մի ձև կտոր-կտոր ա լինում: Քիչ ա մնում լացեմ: :(

No comments: