Friday, May 21, 2010

Էսօր

Էսպես էլ բան լինի, ալարում եմ գնամ քնելու: Աչքերս դուրս են գալիս: Մեջից մի աննկարագրելի զգացմունք չի թողնում: Զգացմունք չէ, երևի զգացողություն: :) Հաճելի է:
Էսօր մոտ մի 200 էջ գեղարվեստական գիրք եմ կարդացել: Ամեն օր որ էսպես կարդայի, ինչ լավ կլիներ, բայց դե ի՞նչ արած: Վաղն ամբողջ օրը ընթերցասրահում եմ լինելու, եթե, իհարկե, հանկարծ էծերս չգան ու քայլերս չուղղեմ դեպի կանգառ: Չնայած գրքեր ունեմ վերադարձնելու, դրանք կտանեմ ու էդպես էլ կմնամ:

Էսօր վերջապես Արմին տեսա: Վաղուց չէի տեսել: Արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ դասի չի գալիս: Խնդրել էր, որ առավոտներն արթնացնեմ, բայց երբ գրում էի կամ զանգում, ասում էր, որ լավ չի զգում: Ես էլ դադարեցի «անհանգստացնել» նրան: Բայց լավ չի: :( Ինքն էլ է դեպրեսիայով տառապում: Ամեն ինչ կհավատայի, միայն ոչ սրան, բայց արի ու տես, որ պատահում է:

Երեկոյան զանգեց, էջանշաններ էր ուզում: Ասացի՝ ունենք: Եկավ: Տխուր-տրտում... Վաղը մաթեմի միջանկյալ ունի, ժամը տասն էր, նոր էր նստում գիրք բացելու: 300 էջ պիտի կարդար, թեորեմների ապացուցումները յուրացներ: «Տունդ շինվի,- չհամբերեցի,- էսքան ժամանակ տանն ի՞նչ ես արել, գոնե նայեիր մի քանի բան»:
-i feel like a մեռած մարդ,- պատասխանեց:
Էհ, չգիտեմ: Վերջերս աչքիս բոլորն էդ օրի են: :(
Լավ է, Վալն եկավ, ահագին խոսեցին, նույնիսկ հասցրեցին ջրիկանալ: 11 անց էր, գնաց պարապելու: Երևի հիմա էդ գործին է: :(
Ինչ ասեմ, Աստված բարին թող կատարի: Գնամ ու փորձեմ քնել:

Հա, մեկ էլ էսօր էստեղ գալուս 6-րդ տարին լրացավ: Իմ վիճակն էլ վիճակ չի:

No comments: