Լափթոփիս ստեղնաշարը, հերիք չի, չէր աշխատում ու հոգիս դուրս էր գալիս, մինչև մի բան էի գրում, սկսեց ինքն իրեն անջատվել օգտագործելու ընթացքում։ Կամ էլ սառում էր, ստիպված ես էի անջատում ու անընդհատ ներվայնանում։ Վերջը մինչև կոկորդս հասավ ու հասկացա, որ միայն ստեղնաշարը փոխելը չի փրկի ինձ, նոր լափթոփ է հարկավոր։
Երկարատև կամուկասից հետո իմ երազների Macbook-ներից գնեցի, բայց մի տեսակ չեմ համակերպվում... հայերեն տառերի դասավորությունն ուրիշ է, ու հիմա էլ հոգիս դուրս է գալիս, մինչև մի հայերեն տեքստ եմ գրում։ Չգիտեմ՝ փոխել հնարավոր է, թե չէ։ Եթե հա, ապա ո՞նց։ Սովոր եմ «վ» գրելու համար «v» սեղմել, բայց սրանով «w» է։ «Դ» և «տ», «բ» և «պ» ու «կ» և «ք» տառերի տեղերն էլ են հակառակը... Մի բառը գրելը մի րոպե ա տևում։ ։( Չգիտեմ՝ ինչ անել...
No comments:
Post a Comment