Friday, July 23, 2010

«Ձանձրույթը կպել ու պոկ չի գալիս»

Մեքենայի մեջ էի, հիշեցի, որ առանց ժամին նայելու եմ տանից դուրս եկել ու նկատեցի՝ հեռախոսս մոռացել եմ։
Ռադիոյով հաղորդեցին՝ 6:33 էր։ Մտածում էի՝ էլի շուտ եմ հասնելու, գոնե պապան մտներ բենզին լցնելու, մի քիչ ժամանակն անցներ։ Պապան կարծես մտքերս էր կարդում. թեքվեց բենզինի տեղը։ Հենց իջա կանգառում, ավտոբուսն եկավ։
Իջնելու պահին ավտոբուսի ժամին նայեցի՝ 7:23 էր։ Դանդաղ քայլելով գնացի լաբ։ Յանգի միջանցքի ժամը 7:30 էր ցույց տալիս։ Կես ժամ սպասելը մի դար թվաց... Վերջապես Քեյլան եկավ։ Հանձնելիք թղթերս հանձնեցի, ստուգվածները վերցրեցի, ուզում էի դուրս գալ, չթողեց, թե՝ մինչև մի հատ դոնաթ չուտես, չես գնալու։ Դե արի ու բացատրի, որ առավոտյան ուտել չես կարողանում։
Մորգանն եկավ։ Հարցնում էր՝ CPR-ը արել եմ, թե չէ։ Ասացի, որ դեռ պիտի անեմ, իսկ առաջինը չէի արել։ (Եկել էի տուն, քնել, հետո արթնացել ու կինո նայել, հաջորդ օրը նոր հիշել, որ օնլայն գրավոր պիտի հանձնած լինեի ու լացուկոծս կապել էի։ Դրա համար ասում են՝ սիրահարված եմ։ Ախր ես էլ դրա համար էի լացում։ Որ սիրահարված լինեի, գոնե կասեի՝ ջհանդամ, հեչ վեջս էլ չէր լինի։ Բայց թե ինչու էի մոռացել, ինքս էլ չեմ հասկանում։ ) Մորգանը հարցրեց, թե ընդհանրապես ժամանակ չեմ ծախսե՞լ գրելու վրա, ասացի՝ չէ։ Ասաց, որ ճիշտ եմ արել։ Ուշադրություն չդարձրի, հետո ասացի՝ հա, ճիշտ եմ արել, դրա համար զրո ստացա։ Հոգոց հանելով ասաց, որ ինքը գրել, հանձնել ու մինչև վերջին քայլը կատարել էր ու էլի զրո ստացել։ Մնացի շշմած։ Լավ մխիթարանք էր...
Մոտեցանք դոնաթներին, մի հատ դոնաթ վերցրի, մեկ էլ մի տղա թե՝ էդ մեկը ես էի ուզում։ Նկատեցի, որ դրանից հենց մի հատ էր մնացել։ Ինչքան ասացի՝ վերցրու, չվերցրեց։ Ինձ համար մեկ էր, թե ինչ համի կլիներ։ Ասա, որ չէիր վերցնելու, էլ ինչի էիր ասում, թե դու էիր ուզում էդ մեկը։ Սրտիս դարդ եղավ։ ։(
8:16 դուրս եկա լաբից։ 8:30 էր, երբ հասա Յանգի գրադարան, էն էլ ասացին՝ իննին է բացվելու։ Գնացի լսարան, ինչքան լույս կար, միացրի, էլի մութ էր թվում, դուրս եկա։ Սուրճ վերցրի, տեղավորվեցի դրսի նստարաններից մեկին, մի կում արեցի, դուր չեկավ, գցեցի աղբն ու գնացի ուղիղ կանգառ։ Դասս տասնմեկին էր, որ էդքան սպասեի, սիրտս կտրաքեր։ 9:30 արդեն տանն էի։ Անահիտին գրեցի՝ էսօր չեմ գալու, լավ չեմ։
Ժամը 2:40-ն էր, մտքափոխվեցի ու Վալի ու Հովոյի հետ գնացինք Անին վերցնելու։ Կինոն վատը չէր։ 5:00-Ի կողմերն էր, եկանք տուն։ Ինետս անջատվեց։ Սիրտս կանգնում ա։

No comments: