Monday, August 2, 2010

Մեռնելու հույսեր ունեի

Լաս Վեգաս գնալու նախորդ օրը մի տաս անգամ զանգեցի Անահիտին։ (Կարծեմ գրել էի, որ սիրտս վկայում էր, թե պիտի մեռնեմ, էն էլ չմեռա։) Պայմանավորված հանդիպման մեկ ժամն էի փոխում, մեկ տեղը, մեկ ասում էի՝ Վալն ա տանելու, մեկ՝ Վալը չի գալու և այլն... Վերջը պայմանավորվեցինք 3:30 տանից դուրս գալ, Վեսթեռնի մետրոյի կանգառում հանդիպել, գնալ Հոլիվուդ-Վայն, էնտեղից էլ ոտքով իջնել Սանսեթ՝ Արքլայթում Թոմ Քրուզի նոր ֆիլմը դիտելու, հետո էլ դե մոտակա կաֆեն կա ու կա։ Վերջին զանգից շատ չէր անցել, մի հատ էլ զանգեցի.
-Նան, պլաններս փոխվեցին, կներես։
-Նարինե, կսպանե՜մ, եթե ասես՝ չես գալիս։
-Չէ, չէ, գալիս եմ, մի քիչ ուշ կգնանք, Վալը մեզ կտանի...

Վալն Արփինեի հետ Ամերիկանա էր գնացել, եկան ինձ էլ վերցրին, Արփինեին իջեցրինք իրենց տան մոտ, Անահիտին վերցրինք։ Պարզվեց՝ մեքենայի մեջ բենզին չկար։ Վալն ընկավ խուճապի մեջ, անհանգստանում էր, թե հանկարծ չենք հասնի ու փողոցի մեջտեղում կմնանք։ Ուստի ճամփի կեսից ետ դարձանք՝ բենզին լցնելու։ Կինոն արդեն սկսվել էր, ինչքան էլ շտապեինք, միևնույնն է ուշանալու էինք։ Որոշեցինք հաջորդին գնալ, այսինքն՝ մի ժամ հետո։ Մեկ էլ չգիտեմ ինչու, Վալի սիրտը պաղպաղակ ուզեց։ Բայց դե մեր մոտ հաճախ է պատահում, որ երբ ինչ-որ մեկիս սիրտը մի բան է ուզում, էդ բանը «չորանում» է։ Ռոսսի պլազայի այն խանութը, որտեղ կարգին պաղպաղակ էին վաճառում, փակ էր։ Ստիպված մտանք ամերիկյան սուպերմարկետ, հանկարծ աչքովս մի տղա ընկավ, տոպրակ էր լցնում։ Մնացի շշմած։ Մեր քիմիայի դասարանից էր։
-Վայ, ստեղ ա աշխատո՞ւմ,- զարմանքս թաքցնել չկարողացա։
-Հա, ինչու՞ ես զարմանում։
-Դպրոցում նենց էր ման գալիս, ոնց որ մինիստրի տեղակալ լիներ։
-Էհ հիմա էլ է աշխատանքից դուրս քո ասած մինստրի տեղակալի նման ման գալիս։
-Երեխեք, սրանց մառոժնիներն ո՞ւր են, էհ,- մոտեցավ Վալը։
Կարգին պաղպաղակ չկար։ Վալը մի տուփ վերցրեց, որի մեջ հատով էին, բայց դե մինթ չէր, իրա ուշքն էլ գնում ա մինթի համար։ Հանկարծ նկատեցի, որ ներքևում փոքրիկ ամաններով մինթի պաղպաղակ էր դրված։ Ուրախացավ։ Ես էլ նույնի ելակովը վերցրի, իսկ Նանը՝ սովորական։ Գնացինք մեքանայի մեջ ու բացեցինք։
-Թե սիրտդ ինչի էս ուզեց, չեմ հասկանում,- սկսեցի ես։ Երևում էր, որ ինքն էլ չգիտեր՝ ինչու ուզեց, իսկ պաղպաղակը անհամ եսիմ ինչ էր, հեչ պաղպաղակի նման չէր, հատկապես ելակովը։ Մեջը ոնց որ աղացած թուղթ լցրած լինեին։ Ինչևէ։ Ահագին ասել-խոսելուց հետո շարժվեցինք դեպի Արքլայթ։ Կինոն նայեցինք, դուրս եկանք ու գնացինք Հայլենդ։ Որոշեցինք պիցցայանոց մտնել, բայց հերթն էնքան երկար էր, որ գնա, գալիս եմ... Ճարներս ի՞նչ, պիտի սպասեինք։ Թարսի պես էլ կարգին ցուրտ էր, մի տաքացուցիչ սարքի էինք մոտեցել ու հեռանալ չէինք ուզում։ Վալը գնացել էր ինչ-որ շոր վերադարձնելու, ես ու Նանն էլ կանգնած մեր հերթին էինք սպասում։ Հանկարծ հիշեցի, որ անցյալ տարի հենց էդ նույն օրը էլի ես ու Նանը գնացել էինք Արքլայթ, հետո անախորժ իրադարձությունների մեջ ընկել, այսինքն՝ ես, հետո ման գալով գնացել էինք տուն... իսկ այդ օրն ուղղակի սպասում էինք մեր հերթին ու թվում էր՝ երկու րոպե ավելի որ կանգնեինք, կամ ցրտից պիտի մեռնեինք, կամ էլ սովածությունից։ Վալի վերադառնալուց մի քանի րոպե անց վերջապես տեղ ազատվեց ու մեզ կանչեցին ներս։ Ահագին նստեցինք պատվերից հետո։ Վալը Նանի քարտով ալկոհոլային խմիչք պատվիրեց, ջղայնացա։ Ոչ ահ ունի, ոչ եսիմ ինչ։ Գոնե որ չքշեր, էդքան ուշադրություն չէի դարձնի։ Ստիպված Նանը գնաց ասաց, որ էլ չի ուզում խմիչքը։
Ներսից մի բան տանջում էր ինձ։ Տուն գնալ էլի չէի ուզում, բայց ուշ էր։ Վեր կացանք։ Նանին հրաժեշտ տվեցինք։ Արդեն ասել էի, որ հանկարծ մեռնեմ, ում ինչ պիտի հաղորդի մահիցս հետո։
Բայց.... չմեռա...

No comments: