Saturday, August 7, 2010

Ձախորդությունս միշտ ինձ հետ ա

Էլի արձակուրդային ռեժիմիս եմ անցել։ Եթե ընդամենը մի շաբաթ առաջ վեցին արթնանում էի ու յոթն անց քսան լսարանի մոտ արտույտի պես նստած էի լինում, հիմա հազիվ էդ ժամերին քնում եմ։ Մաման էլ ջանք չի խնայում ինձ էդ անհեթեթ ռեժիմից ազատելու համար։ Էն օրը զանգեց՝ հիշեցնելու, որ լվացքը չորանոց պիտի գցվի, բայց ես նոր էի լվացքի մեքենան միացրել ու էլի աչքերս փակել։ Հանկարծ անսովոր ձայն լսվեց. ջուր էր թափվում։ Արդեն պատկերացրի, որ խողովակը լվացարանակոնքի միջից ընկել է։ Տեղիցս վեր թռա միանգամից, որ գնամ ուղղեմ, էն էլ մի քայլ անելս ու օդ թռնելս մեկ եղավ։ Քիթ-բերանի վրա փռվեցի հատակին։ Էդպես եսիմ մեկ էլ որ թվին էի ընկել։ Կոմպի լարն ընկավ ոտքովս. մոռացել էի, որ չարջի եմ դրել։ Կապտուկներս դեռ չեն անցել, բայց էդ հեչ։ Ահավորն էն էր, որ մինչև կարողացա հասնել խողովակն ուղղելու, սենյակն ահագին ջուր էր լցվել։ ։(

No comments: