Thursday, September 2, 2010

Էսօր առավոտյան ութից Վալը փորձում էր ինձ արթնացնել, որ գնանք համալսարան, բայց չէի կարողանում աչքերս բացել։ Իննին մի կերպ վեր կացա ու գնացինք։ Տրամադրությունս ահավոր էր։ Խոսելու հավես չունեի։ Վալն ինչ ասում էր, լուռ էի։ Անընդհատ ասում էր՝ հիմա դու պիտի ծիծաղեիր, հիմա էս, հիմա էն... Աչքերս լցվեցին, գլուխս շրջեցի։ Ով ուզում էր, թող տեսներ արցունքներս, մենակ թե հարցեր չտար։
Հասանք, պարզվեց օֆիսը փակ էր։ Ժամադրություն վերցրեց՝ minor-ի մասին խոսելու, սպասեցինք մինչև ժամը տասնմեկը, Վալը գնաց ներս, ես էլ միջանցքում պատի տակ նստեցի։ Մի պահ կողքերս էի նայում, ծանոթ մարդու տեսա։ Աչքերիս չհավատացի։ Որոշեցի ՍՄՍի միջոցով համոզվել։ Չէի սխալվել։
Տուն գնալիս Հախվերդյանին էի ձայնակցում։ Վալի հետ Բոսսանովայում սալաթ ու պաստա կերանք, հետո շարունակեցինք ճանապարհը։ Մնացած օրս անկապ էր...

No comments: