Tuesday, August 31, 2010

Էսօր Մարիամն ու Վալը քոլեջից եկան մեր տուն, մի քիչ նստեցին, հետո գնացինք Անահիտին էլ վերցրինք, որ գնանք խանութ՝ գրենական պիտույքներ գնելու (էլի մանկատուն ուղարկելու համար)։ Երբ նստում էինք մեքենան, Մարիամը հարցրեց.
-Ուզո՞ւմ ես, որ դասերը սկսվեն։ Ասենք՝ սպասո՞ւմ ես անհամբեր։
-Անկեղծ ասած՝ հեչ չեմ ուզում, ոչ էլ անհամբեր սպասում եմ...
-Ե՜ս էլ,- բացականչեց նա։

Իսկականից, չեմ ձանձրացել անձակուրդիցս դեռ։ Համալսարանն էլ չեմ կարոտել։ Հետո ի՞նչ, որ տանը երբեմն ձանձրանում եմ, ու հիմար սովորություններ եմ ձեռք բերել։ Օրինակ՝ առավոտից պիժամայով պտտվում եմ տան մեջ, ու մինչև մարդ-մուրդ չգա, չեմ փոխվի։ Էն էլ ես, որ Վալի վրա ջղայնանում էի, երբ դասից գալիս ու պիժամա էր հագնում։ Հիմա գալիս ա գործից, ու ինձ էդ վիճակում տեսնելով, ասում ա՝ ոնց որ կյանքից հույսդ կտրած մարդ լինես... էն որ մարդիկ ամեն ինչ կորցնում են ու գլխիկոր մնում...չգիտեն ինչ անեն, որ վերականգնեն ունեցած-չունեցածը.... այ դրանց նման....
։(

No comments: