Monday, September 13, 2010

Մոտ մի ամիս առաջ հարազատներիցս մեկի մոտ կրծքի քաղծկեղ հայտնաբերեցին։ Բոլորս շոկի մեջ էինք, չէինք կարողանում հավատալ, որ իրականություն էր։ Ինքը միշտ իրեն հետևում էր, հատկապես սննդի տեսակեսից.... էս չի կարելի, էն չի կարելի, էս միսը վնաս ա, էս էլ ա վնաս, սրան ա վնաս, դրան ա վնաս, այ սա կերեք, սա շատ լավ ա և այլն... Միշտ պիտի ասեր իր կարդացած նորությունները սննդի վերաբերյալ...Ինքն էլ համարյա միշտ կանաչեղեն էր ուտում։ Ու հիմա ասում են, որ էդ ուռուցքը սնունդից ա։ Այ քեզ բան։ Ինչևէ։
Մեզ համար թե շոկ էր էդ նորությունը, նրա համար էլ ավելի վատ... Սկսել էր ոչինչ չուտել, միայն մտածել, մտածել, մտածել... «Մեռնելու եմ»,- ուղեղում միայն դա էր պտտվում։ Հենց զանգում էինք, հարցնում՝ ինչպես է, սիրտը լցվում էր ու հազիվ էր իրեն պահում, որ չլացեր։ Էլ չեմ խոսում այցելության մասին։
Երբեք չէի պատկերացնի, որ նա կարող էր էդպես ընկճվել։ Ու բանն էն ա, որ իրեն դեռ չեն ասել, որ տարածվող տեսակից ա էդ անտեր ուռուցքը։
Ես էլ հույս տալուց ու մխիթարելուց ահավոր վատ եմ, մենակ ասում էի, որ ինքն առաջինը չի, ու ինչքա՜ն մարդիկ են բուժվել, հաղթահարել... Ասում էր. «Վախում եմ... վախում եմ մթությունից, ինչ ուզում են անեն, մենակ թե ստուգումների ժամանակ մութ տեղ չտանեն, սիրտս կտրաքի»։ Անցան գնացին էդ օրերը, որոշվեց, որ քիմիա պիտի ընդունի, հետո էլ վիրահատելու են...
Երկու օր առաջ նորից այցի գնացի... Գլուխը կապած էր, անմիջապես ասաց՝ չվախենաս։ Մազերն ամբողջովին թափվել էին, բայց ինքը համեմատաբար լավ էր, էլ վախեցած չէր, հանգիստ էր խոսում սպասվող վիրահատության մասին ու լավատեսությամբ... Խոսում էր, պատմում, խորհուրդներ տալիս.... Իսկ ես լուռ էի...
Ես չէի դիմանա... ։(

2 comments:

Hasmik Charkhchyan said...

Սրտիկ ջան,նման շոկ մենք էլ ապրեցինք 23 տարեկան ազգականի համար հունվար ամսից մինչև հիմա,լավ հասկանում եմ քեզ ու ուզում եմ,որ ամեն ինչ լաաավ լինի..թող վիրահատությունը լավ անցնի ու Աստված բոլոր այդ հիվանդների կյանքը հնարավորինս շատ երկարեցնի....

Chaotic Insomniac said...

Մերսի ։) Աստված տա լավ լինի...