Thursday, September 23, 2010

Վաղը դասերը սկսվում են։ Ուռա՜։
Համ շատ եմ ուզում դասի գնալ, համ չեմ ուզում։ Էսօր միջանկյալների, թեսթերի ու քննությունների օրերն էի նայում։ Սաղ իրար ետևից են կամ նույն օրերին։ Ահավոր քառորդ ա լինելու, բայց դե ինչ արած։ Կարևորը որ իմ սիրելի մարդիկ վերջապես էս տարի համալսարանում են լինելու։ ։)
Հավատս չի գալիս, որ արձակուրդս պրծավ։ Ամենաերկարն էր, բայց էլի բան չհասկացա, հատկապես վերջին քսան օրերից (հա, միշտ բողոքավորի դերում եմ)։
Էսօր Արմն էր եկել... Երկու ամիս ա չէի տեսել նրան։ Հուլիսին մի մոմենտ շոգը վրա տվեց, էդ ժամանակ էի վերջին անգամ տեսել... համոզում էր, որ ծով գնայինք։ Էն էլ բան դուրս չեկավ։ Հետո Տյոմն էլ եկավ, լավ ա, միասին գնացին։ Էսօր էլ ահագին խոսեցինք, հիշեցինք գրադարաններում անցկացրած մեր ջրիկ ու լուրջ պահերը և այլն, հուսով եմ՝ համալսարանում կտեսնվենք էլի...
Էլ ի՞նչ եղավ։ Հա՛, Նորոյենց հետ հանդիպեցինք կիրակի օրը։ Հավես էր։ Էդպիսի անկեղծ ու ջերմ զրույց դեռ չէինք ունեցել 97 թվից ի վեր։ Կինոյի ժամը մոտենում էր, կաֆեից դուրս գալ չէինք ուզում։ Շատ էին փոխվել, մի տեսակ հավատս չէր գալիս, որ էդ իրենք են... Եթե կարող էին տենց լինել, ինչու՞ էին սառած էսքան ժամանակ... Համենայնդեպս, կարևորը սառույցի հալվելն էր...
Ի՞նչ ասեմ։ Գնամ մի քիչ գիրք կարդամ ու սպասեմ լույսի բացվելուն։ Դասերի առաջին օրը միշտ էլ աչք չեմ կարողանում փակել...

No comments: