Sunday, September 26, 2010

Այսպես էլ ապրում ենք

Մի տեսակ հոգնածություն է իջել վրաս։ Դասերի առաջին օրերին միշտ էսպես է լինում։ Մի շաբաթ դեռ էս անդուր զգացողությունն ունենալու եմ, մինչև վերջնականապես մի որոշում կայացնեմ ու համակերպվեմ։

Էսօր ի՞նչ եմ արել։ Սաղ օրը էն դասն եմ կարդացել, որ գիտեմ չեմ շարունակելու... Մի կերպ ինձ ստիպում եմ կարդալ (նույնիսկ էս շաբաթ օրով հատուկ վեր կացա ու տնից փախա ընթերցասրահ) ու համոզվել, որ հետաքրքիր դաս է, որ չարժե թողնել, որ կհասցնեմ, որ... հազար ու մի որ...

Դասերից մի շաբաթ առաջ, երբ ձանձրույթն արդեն սպանում էր, Դոստոևսկու «Ապուշը» սկսեցի՝ հույս ունենալով, որ մինչև դասերը սկսվեն, կարդացած, վերջացրած կլինեմ։ Էդ էլ Վալն էր դրանից մի քանի օր առաջ գնել ու ստիպում էր, որ կարդամ։ Երեք օրում կեսը կարդացի, լավ էլ առաջ էր գնում... Էն էլ հետո համալսարան գնացինք էրեխեքի հետ՝ գրքերի համար, օրս կորավ, գիրքը ձեռքս չվերցրի։ Հետո Նորոյենց հետ էինք, դրա հաջորդ օրն Արփին հյուր եկավ, տենց էլ «Ապուշը» մատնվեց անուշադրության ու մնաց։ Հիմա ինչքան էլ ուզեմ, չեմ կարողանում ձեռքս վերցնել... Ճիշտ է, միշտ պայուսակիս մեջ է, հետս ման եմ տալիս, բայց մի քանի էջից ավելի չեմ կարողանում կարդալ։ Ուշք ու միտքս ուրիշ տեղ է, անընդհատ շեղվում եմ...
Երևի մեկ էլ Նոր Տարուց առաջ կշարունակեմ։ Նենց գիրք է, որ քիչ-քիչ կարդալ չեմ կարողանում, չի ստացվում...

Մեքենայի մեջ կարդալու համար մի հատ Ագաթա Քրիստիի գրքերից վերցրի, տեսնենք էդ ոնց կգնա... Հա՜, կարոտել էի Վալի մեքենայով դասի գնալը։ Էն երկու օրը Անահիտն էր տանում բոլորիս, որ մենակ չքշեր... Ճիշտ է, հավես էր տենց ասել-խոսելով դասի գնալը, բայց դե մերն ուրիշ է։ ։))
Մի քանի օր Վալի դասը շատ ուշ է սկսվում, էլի ավտոբուսով եմ գնալու։ Էդ էլ է հավես...

Ինչ ասեմ, գնամ կինոն նայեմ, վերջացնեմ ու քնեմ։ Մեկ էլ էն է հավես, որ հենց գլուխս դնում եմ բարձին, անմիջապես անջատվում եմ... Մի տեսակ հաճելի է էս հոգնածությունն էդ անջատվելու ժամանակ...

Վաղն էլ Նորոյենց հետ թանգարան ենք գնալու, բայց կզանգեմ ու չենք գնա... Մեջս անհանգստություն կա, բան չեմ հասկանալու էդ թանգարանից, ավելի լավ է չգնանք...

No comments: