Ինչ դասերն սկսվել են, ամեն օր 8:20 արթնանում եմ (երբեմն ավելի շուտ, երբ պարապելու բան ա լինում), ցերեկները չեմ քնում ոչ մի վայրկյան, բայց արդեն մոտ մի շաբաթ ա, ինչ գիշերներն էլ չեմ կարողանում քնել։
Հենց աչքերս փակվում են, մի ահավոր ծիծաղ ա լսվում ականջիս, ես էլ ոնց որ անդունդում լինեմ... Միանգամից վեր եմ թռնում, տանջվում, շուռումուռ գալիս, հազիվ անջատվում եմ ու էլի վեր թռչում։ Հետո տենց ուռած աչքերով, ծանր գլխով գնում եմ դասի...
Էսօր վերջին դասին չմնացի, եկա տուն, հույս ունենալով, որ կկարողանամ մի կերպ քնել։ Ախր գլուխս չի աշխատում առանց քնելու։ Ինչքան էլ լավ լինի արթուն մնալը, ո՞ւմ ա պետք, որ ոչինչ անել մարդ չի կարողանում։ Մի խոսքով՝ էլի չստացվեց։ Հենց գլուխս դրեցի բարձին, հարևան կանայք եկան պատուհանի տակ նստեցին ու սկսեցին զրուցել։ Հետո էլ մեկի աթոռը ջարդվեց, ընկավ։ Ավելի ճիշտ ամուսնյակը թաքուն գոռաց ականջի տակ, իր ա արևին անակնկալի էր ուզում բերել, խեղճ կինն ընկավ...Վա՜յ-վույը կապեցին, վեր կացա՝ գնամ զալ, էն էլ Հովոն եկավ Կարենի հետ, տենց էլ մնացի...
Քթիս նոպան էլ ա սկսվել...
Մի խոսքով՝ վարի գնալու ժամանակն ա։ Մարդ էլ երազի՞ քնելու մասին։ ։( Անտեր միդթերմներս էլ սկսվել են։ Աստված գիտի, թե ես ոնց եմ վաղը էդ վիճակով պարապելու... Որոշել ենք մինչև երեկոյան տասնմեկը մնալ ընթերցասրահում, տեսնենք...
Հ.Գ. Էդ ծիծաղն էլ ոնց որ Ն.Ֆ.-ի ծիծաղն ա։ Հա, արդեն գժվել եմ երևի։
No comments:
Post a Comment